21:42 08.02.2019
Հիմնական դպրոցի շրջանավարտները՝ 9-րդ դասարանցիներն այս տարի ավարտական քննություններից բացի հանձնելու են միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից: Կրթության ու գիտության նախարարությունը նման առաջարկ էր արել 9-րդ և 12-րդ դասարանցիների համար: 12-րդում միասնական քննության պահանջը հանվեց և հիմա 9-րդ դասարանցիներն են պատրաստվում կենտրոնացված քննության: Այս որոշումը ուսուցիչներին ու աշակերտներին անակնկալի է բերել: Հարցաշարերում 6-9-րդ դասարանի նյութն է: Համոզված են, որ առանց լրացուցիչ պարապմունքների՝ աշակերտների մեծ մասը չի կարողանա բավարար գնահատական ստանալ, առավել ևս՝ պահպանել դպրոցում ստացած գնահատականը, որը շատ դեպքերում սուբյեկտիվ է:
Հոմանիշներ, հականիշներ, համանուններ… հայոց լեզվի 5-6-րդ դասարանի նյութը 9-րդ դասարանցիները նորից կրկնում են, վերհիշում, ամրապնդում, շատերն էլ նոր սովորում: 9-րդցիների միասնական քննությունը թեստային աշխատանք է լինելու: Նախորդ տարիների փոխադրությունը թեստով է փոխարինվել, ինչը հնարավորություն է տալիս մեկ հարցաշարով քերականություն ու ուղղագրություն ստուգել: Միասնական քննությունների պարտադրանքը 9-րդ դասարանում մանկավարժներին ստիպել է ռեալ գնահատել աշակերտների ուժերը: Հիմնական դպրոցի շրջանավարտների մեծ մասը ցածր դասարաններում չի սովորել, գիտելիքը հիմնավոր չէ, ըստ այդմ, քննական գնահատականները ցածր կլինեն:
«Մենք ունենք բավական շատ ներառական երեխաներ, որոնք հաստատ անցողիկ շեմը չեն հաղթահարի, ունենք թույլ ընդունակություններով երեխաներ, որոնք հաստատ անցողիկ շեմը չեն հաղթահարի: Ինձ թվում է նրանց համար պետք էր առանձին համակարգով քննությունները կազմակերպել: Բոլոր դասարաններում կան թույլ երեխաներ, որոնք հնարավոր է չկարողանան հաղթահարել, թե լարվածությունից, թե անգամ նոր միջավայրում գտնվելուց: Սրանք պատճառներ են թույլ երեխաների համար »,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լորաննա Գրիգորյանը:
Դասարանի գերազանցիկներից արտագրելու կամ ուսուցչի օգնությամբ բավարար գնահատական ստանալու հավանականությունը միասնական քննության դեպքում կտրուկ նվազում է: Կրկնելու նյութն էլ բավական ծավալուն է: 9-րդցիները վերհիշում են հայոց լեզվի դասերը` սկսած 5-րդ դասարանից: Ծավալն ու չհասցնելու վախը լարվածություն են առաջացրել:
Իսկ ուսուցիչները հիմա մտածում են նաև իրենց հեղինակության մասին: Ինչքան շատ տվյալ դասարանից բարձր գնահատական ստացողներ լինեն, այդքան բարձր է դպրոցի ու ուսուցչի հեղինակությունը և հակառակը:
«9-րդ դասարանում երեխաներ կան, որոնք ածականը, գոյականը, թվականը՝ խոսքի մասերը մինչև հիմա չեն տարբերում: Բնական է, որ նման երեխաների համար շատ դժվար է: Իսկ մեղավորը, ստացվում է, որ ես եմ՝ դասավանդող ուսուցիչը, որ ոչինչ չի սովորեցրել: Բայց նրանց կողքին կան գերազանց երեխաներ: Ուսուցիչը երկու դեպքում էլ նույնն է՝ ես եմ: Ես երեխաներին բոլորովին էլ չեմ վախեցնում միասնական քննությունով: Ասում եմ ինչ-որ գիտեք, դուխով արտահայտեք: Եթե արդյունքը վատը եղավ, ես եմ պատասխան տալու»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գեղեցիկ Գասպարյանը:
Հանրապետությունում 32 հազար 9-րդ դասարանցի կա, որոնք քննություն են հանձնելու 250 քննական կենտրոններում: Այս թիվը նախնական է, ինչպես նաև նախնական է քննության օրը՝ Կրթության և գիտության նախարարության նախնական որոշմամբ քննությունը կանցկացվի մայիսի 22-ին:
11:23 23.07.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:53 23.07.2025
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌուսաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...