12:35 08.02.2019
Կառավարության կարճատև նիստից և փակ քննարկման ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է մի քանի հարցերի, խոսել նախարարության վերակազմավորման շուրջ քննարկումների, կառավարության ծրագրի մասին: Նախարարը մասնավորապես ասել է.
«Կառավարության ծրագիրը միտված է ի շահ ժողովրդի, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, նաև ծրագրում նշված է, որ ծայրահեղ աղքատությունը դադարելու է, քայլեր են ձեռնարկվելու աղքատության նվազման ուղղությամբ, ռազմարդյունաբերության ոլորտըում հավաստիացնում եմ, որ շուկայից եկող ֆինանսավորումը ամբողջությամբ պրոեկտվելու է գիտելիքահեն արդյունաբերության վրա և նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Արշակյանը:
Նրան հարց ուղղվեց նաև Լարսին այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ բանակցությունների մասին, այդպիսիք կան, բայց մեկնաբանություններ նախարարը չտվեց՝ շեշտելով, որ դրանք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա: Առավել ասելիք կար «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ընթացքի մասին, նախարարն ընդգծեց, որ վերջինիս վերաբերյալ լուրջ աշխատանքներ են սպասվում հատկապես հարավային ուղղությամբ:
««Տրանշ-3»-ի մասով նորմալ աշխատանքներ տարվում են, զարգացման ծրագիր ունենք հարավային ուղղությամբ, ակտիվ աշխատանքներ են տարվում դոնորների հետ, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարելով, հարավային ուղղությամբ թունելների ու կամուրջների շինարարության մասն է, կարծում եմ, որ դրանք ամենակարևոր ստրատեսգիական մասն են, որտեղ մեր ուժերը կենտրոնացնում ենք: «Տրանշ-4»-ի մասով նույնպես գնում ենք քննարկումներ, բայց մեր հիմնական թիրախը հարավային ուղղությամբ է: Մենք հիմնական ուժերը կենտրոնացրել ենք հարավային ուղղությամբ, քանի որ մոտ 2 ժամ տևողության կրճատում ենք ունենում և 55 կմ հատված, «Տրանշ-4»-ը տրամաբանական շարունակությունն է 3-ից, բայց մեծ էֆեկտ սպասում ենք հարավային ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նա հայտարարեց, որ երկրորդ տրանշի մասով դանդաղ ընթացք կա, իսկ երրորդի վերաբերյալ չինացի գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ են բանակցությունների մեջ: Ասաց.
«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում, եռապատկվել են, շատ դանդաղ էր գնացել ու հետ ընկել մինչև կառավարության փոփոխությունը, տարբեր պատճառներով: Ես ուզում եմ հավաստիացնել, որ մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որպեսզի մինչև իրենց ստանձնած ժամկետը ավարտեն»:
Անդրադառնալով ծրագրում նախկինում հայտնաբերված թերություններին` նախարարը նշեց.
«Գաղտնիք չէ, որ «Տրանշ 1-ում» և «Տրանշ 2»-ում որակի հետ կապված խնդիրներ կան, քանի որ Քննչական կոմիտեում է Հարավը և քննություն է տարվում: Չեմ մեկնաբանի»:
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...
11:58 04.07.2025
Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...
11:48 04.07.2025
Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ ԹրամփՄիացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...