15:34 08.02.2019
Այսօր հրավիրված նիստի ժամանակ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Հայրապետյանը խոսել է այն մասին, թե այս պահին ինչ օրենսդրական նախաձեռնություններ են դրվել շրջանառության մեջ։
«Շրջանառության մեջ դրված է ուսանողների ուսման վճարների մասով օրենսդրական նախաձեռնությունը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ»,- ասել է Հայրապետյանը:
«Քանի որ այդ օրինագիծը ներկայացվել էր կառավարությանը և ստացել դրական եզրակացություն, և ես էի ԱԺ-ում ներկայացնում, երկու բառով ուզում եմ ասել, թե դա ինչին էր վերաբերում: Քանի որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում կա կետ, որի համաձայն` ուսանողները պետք է կիսամյակային կտրվածքով վճարեն վարձավճարը, բայց այնտեղ թողնվում էր նաև կետ, որ կարող են վճարել նաև ամսական: Պարոն Ուրիխանյանն առաջարկում էր եռամսյակային տարբերակը: Մենք այդ տարբերակը հանեցինք ԲՈՒՀ-երի հետ խորհրդակցելու արդյունքում: Այսինքն՝ օրենքում դա կար, բայց իմպերատիվ բնույթ չուներ: Այդ նոր նախագծով այն ավելի իմպերատիվ բնույթ է ստանում, ուղղակի ուսանողն այն ժամանակ դիմում էր ԲՈՒՀ-երին և որոշակիորեն ԲՈՒՀ-ի հայեցողությանն էր թողնվում: Չնայած պետք է անկեղծորեն նաև ասեմ, որ չկա որևէ ԲՈՒՀ, որը չի ընդառաջել՝ գոնե այս վերջին ամիսների ընթացքում ամսական կտրվածքով իր վարձը վճարելու»,- ասել է Հովհաննիսյանը՝ նաև հավելելով, որ եթե անգամ խնդիրներ եղել են, ԿԳՆ-ն միջամտել է, և դրանք կարգավորվել են:
Ըստ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ փոփոխության արդյունքում ամսական կտրվածքով վճար կատարելը պարտադիր բնույթ է ստանում: Որոշակի խնդիրներ ԲՈՒՀ-երի հաշվապահական մարմինների համար ստեղծվում են, բայց ճիշտ կանխատեսելու և բյուջեն պլանավորելու պարագայում, դրանք կլուծվեն:
Հաջորդ նախաձեռնությունը հենց Հովհաննիսյանինն է:
«Դա օրերս սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվող թեմաներից մեկն է: Այսպես կոչված ավարտական աշխատանքների՝ ռեֆերատների, կուրսայինի, դիպլոմայինի, ատենախոսությունների վճարովի ծառայություններ մատուցելու մասին է, որն, իսկապես, լուրջ խնդիր է կրթության որակի ապահովման համար: Ես հասկանում եմ, որ իմ առաջարկած փոփոխությամբ խնդիրն ամբողջապես չի կարող լուծվել, որովհետև մենք չունենք մեր ձեռքում արգելելու օրենսդրական լուրջ գործիքներ, բայց խնդիրը վերաբերում է գովազդի օրենքում փոփոխությանը: Այդ օրենքում փոփոխության միջոցով և Վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարելով` մենք ուղղակի սահմանափակում ենք դրանց գովազդը, որովհետև այսօր բազմաթիվ են այդ գովազդները, նրանք հանգիստ գովազդում են իրենց արտադրանքը»,- պարզաբանել է Հովհաննիսյանը:
Ըստ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ամբողջական լուծման տարբերակ իրենք մտածել են, որը ԲՈՒՀ-ում հակապլագիատ գործիքի ներդրում է ենթադրում:
«Նոր հեծանիվ հորինել պետք չէ, պետք է ուղղակի այդ գործիքը հայաֆիկացնել, հայկական բազան շատացնել և մի քանի տարի հետո ուղղակի անիմաստ կդառնա այդպիսի ծառայությունների մատուցումը, որովհետև այդ գործիքն ուղղակի կհայտնաբերի բոլոր տեսակի արտագրությունները և գրագողությունները»,- ասել է Հովհաննիսյանը:
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...
11:58 04.07.2025
Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...
11:48 04.07.2025
Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ ԹրամփՄիացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...