Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի վաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի վաղը

12:47 11.02.2019

Վաղը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվաղ ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՔԿՀ տեղափոխելուն: Հիշեցնենք` գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել են, որ Ռազգելդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին։

Բողոքի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում է: Դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 12–ին` ժամը 11–ին:

«Կան միջնորդություններ, որոնք, ելնելով նախաքննության գաղտնիության շահերից, դռնփակ են անցկացվում: Սա միջդատավարական վարույթ է և վիճելի հարց, թե ինչպե՞ս կանցկացվի քննությունը՝ դռնփա՞կ, թե՞ դռնբաց»,– Shantnews–ին ասել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Համբարձումյանը:

Վաղը դատական նիստը սկսվելու է հենց այդ հարցի քննարկմամբ: Դատարանը նախ որոշում է կայացնելու բողոքի քննությունը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

11:10 23.07.2025

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

BACK_TO_TOP