Պարգևատրումների մասին օրենքի նախագծի նպատակն ու խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+17.09 oC

Պարգևատրումների մասին օրենքի նախագծի նպատակն ու խնդիրները

19:22 12.02.2019

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը:

Պարգևատրումների թեման արդիական դարձավ տարեսկզբին, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ մի շարք պետական մարմինների աշխատակիցներին տրված պարգևավճարների մասին տեղեկություններ: Պարզաբանումներից հետո ակնհայտ դարձավ, որ պարգևատրումներից զատ եղել է նաև 13-րդ աշխատավարձի վճարում: Ակնհայտ դարձավ, որ այս ոլորտում բաց կա և իրավական կարգավորման անհրաժեշտություն է նկատվում:

Նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմի կողմից, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից: SHANTNEWS.am-ը զրուցել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանի հետ: Անդրադարձ ենք կատարել նաև նախագծում նկատվող թերություններին. այդ մասին խոսել ենք փաստաբան Գայանե Գալոյանի հետ:

Արմինե Մաթոսյանն ասաց, որ նախագիծը փոփոխություն չի առաջարկում, այն նոր է:

«Պետական բյուջեով կա 20 տոկոս ֆոնդ առանձին, այսինքն՝ 10 տոկոս և 20 տոկոս: Առաջին անգամ է այդ 20 տոկոսը ներդրվել պետական մարմիններում, նախկինում եղել է միայն քաղաքացիական ծառայողների պարգևատրման 10 տոկոսը, Կառավարության՝ պետական բյուջեի մասին օրենքի կատարումն ապահովող որոշմամբ նախատեսվել է, որ կառավարությունը պիտի կարգ սահմանի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր ռիսկերը հաշվի առնված են այս նախագծում, Մաթոսյանն արձագանքեց, որ ռիսկերի խնդիր չկա, որովհետև բոլոր պետական մարմինները, բացի քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից, այլ պարգևատրման ֆոնդ չեն ունեցել, հիմա բոլորին տրվել է այդ ֆոնդը:

«Չի եղել այնպես, որ նախկինում բոլոր պետական մարմինները ունեցել են այդ ֆոնդերը, և կարգ չի եղել: Առաջին անգամ այդ բոլոր պետական մարմիններին տրվել են ֆոնդերը և որոշվել է, որ պետք է դրա համար կարգ սահմանվի»,- ասաց նա:

Պարգևատրումների ֆոնդի արդար ու արդյունավետ բաշխման վերահսկողություն սահմանվելո՞ւ է արդյոք: Այս հարցին ի պատասխան՝ Մաթոսյանն ասաց, որ վերահսկողությունը մշտապես իրականացրել է ֆինանսների նախարարության վերահսկողական մարմինը, նման իրավասություն ունեն նաև բյուջեի նկատմամբ վերահսկողություն իրականացնողները:

Մաթոսյանն ընդգծեց՝ սա դեռ միայն նախագիծ է, որը դեռ պիտի քննարկվի:

Փաստաբան Գայանե Գալոյանն ասաց, որ նախկին կարգավորման պայմաններում շատ լիազորություններ էին տրված այս կամ այն պետական մարմինների ղեկավարներին, քանի որ նրանց կողմից էր որոշում կայացվում, թե որ աշխատակիցը պետք է պարգևավճար ստանա, ինչի արդյունքում էլ պետական մարմնի ղեկավարը կարող էր կամայականություն ցուցաբերել, ինչն էլ չարաշահումների տեղիք է տալիս: Փաստաբանի գնահատմամբ՝ տվյալ ոլորտը բարելավման կարիք ունի, նախագծով ակնկալվում է ոլորտը կանոնակարգել և միասնականացնել, բայց կոնկրետ այս նախագծում թերություններ կան:

«Միասնական մոտեցում ցուցաբերելը որոշակի թերություններ ունի, քանի որ տարբեր պետական մարմիններ, նույնիսկ նույն պետական մարմնի տարբեր աշխատակիցներ կատարում են տարաբնույթ աշխատանք` թե ծավալի, թե բարդության առումով, հետևաբար բոլորի նկատմամբ այս միատեսակ մոտեցման կիրառումն արդարացված չէ: Օրինակ` նույն սկզբունքով չի կարող հաշվարկվել թե դիրքեր գնացող, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողին, թե հասարակ թղթային աշխատանք կատարող աշխատակցին պարգևատրման տրամադրման կարգն ու պայմանները: Պետք է հստակ ուսումնասիրվի յուրաքանչյուր պետական մարմնի գործունեության ոլորտը, վերհանվեն պետական մարմնի առանձնահատկությունները, շահագրգիռ խմբերի քննարկմանը ներկայացվի այս նախագիծը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնելու, քանի որ, ի վերջո, իրենց է վերաբերում այս նախագիծը»,- ասաց նա:

Գալոյանի խոսքերով՝ մինչ օրս պարգևատրումները վճարվում էին արտաբյուջեներից ձևավորված միջոցներից, հետևաբար այստեղ կոռուպցիոն ռիսկը շատ էր, հիմա նախատեսվում է վերացնել այդ արտաբյուջեները, համակարգել, միասնականացնել պարգևատրումների տրամադրման միասնական կարգավորումները:

Նա ընդգծեց՝ մինչ այժմ ոլորտը կոնկրետ մեկ իրավական նորմով չի կարգավորվել, իսկ այս նախագծի նպատակն է միասնականացնել ու կարգավորել, նաև կոռուպցիոն ռիսկերի վերացումը, որ պետական մարմնի ղեկավարը կամայականություններ չցուցաբերի. եթե մինչ այժմ անմիջական ղեկավարը կարող էր կամայականություն ցուցաբերել, ինքն էր որոշում՝ ով պետք է պարգևատրվի, հիմա նա գնահատում է, այն ներկայացնում աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP