22:54 11.02.2019
«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Աշխատելու է միայն այն համայնքապետերի հետ, որոնք ունեն բնակիչների աջակցությունը: Լրագորղների այն նկատառմանը, թե ասվածը սպառնալիքի նման է, Պապիկյանն այսպես է արձագանքել.
«Ես չեմ սպառնում ՀՀ քաղաքացուն և չեմ կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն: Նախարարությունը լիազորություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, մարզպետարանն իրավասություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել: Բայց մենք հաճախ ունենք հանրային պահանջ: Մենք հաճախ ունենք համայնքապետեր, որոնք ընտրվել են տարբեր չարաշահումների արդյունքում և այսօր այդ համայնքի բնակիչների կողմից կար արդարացի պահանջ, որ այդ համայնքների բնակիչները չեն ուզում աշխատել այդ համայնքապետի հետ»,- ասել է Պապիկյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը նաև ասել է, որ իրենք նախաձեռնել են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում:
«Մենք փորձում ենք ներդնել մեխանիզմ ոչ թե ազատվելու, այլ ՀՀ քաղաքացու, համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու: Ես կարծում եմ, որ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Հանրաքվեով համայնքն արտահայտվի՝ կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությանը, սա չի վերաբերում բոլոր համայնքներին, սա վերաբերում է խնդրահարույց համայնքներին»,- ասել է Պապիկյանը:
SHANTNEWS.am-ի այն հարցին ո՞րն եք համարում խնդրահարույց, ի վերջո, հիմա կան նաև «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող համայնքապետեր, որոնց աշխատանքից դժգոհություններ կան.
«Մենք չենք առաջնորդվում կուսակցական պատկանելությամբ: Կուսակցական ռասիզմով մենք չենք առաջնորդվելու, մեզ համար կարևոր է համայնքի բնակչի ցանկությունը և ձայնը»,- պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...