19:55 12.02.2019
SHANTNEWS․am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների փաստաբանների բողոքի քննությունը, որը վերաբերում է կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելուն: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն նմանությունների և տարբերությունների մասին, որ կան Ջուլիետա Ղուկասյանի և Ավետիսյանների սպանության գործերի միջև: Ըստ փաստաբանի՝ Ռազգիլդեևին, ի տարբերություն Պերմյակովի, ռուս իրավապահները չեն հայտնաբերել ու ձերբակալել: Համենայնդեպս, այս մասին պաշտոնական տեղեկություն չկա:
«Տվյալ գործի հետ կապված շարունակվում է այն, ինչ տարիներ առաջ ունեցանք մենք: Պերմյակովի և Ռազգիլդեևի գործերում փաստական հանգամանքները մի քիչ տարբեր են: Ջուլիետա Ղուկասյանի դեպքն ավելի ունիկալ է իր փաստերով, այն առումով, որ տվյալ դեպքում մեղադրյալը պետք է լինի ՀՀ ՔԿՀ-ում »,- ասել է փաստաբան Արայիկ Զալյանը:
Թե ինչ պայմաններում է պահվում մեղադրյալը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները տեսակցելու իրավասություն չունեն: Առայժմ ռազմաբազայում գտնվող Ռազգիլդեևին չի տեսակցել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ փաստաբան Արայիկ Զալյանի՝ կրկնվում է նույն սցենարը, ինչ Վալերի Պերմյակովի դեպքում էր:
«Ունենք կոնվենցիայի երկրորդ հոդվածի հետ կապված մտահոգություններ: Իսկ այդ հոդվածում ասվում է, որ պատիժը պետք է լինի իրական: Տվյալ պարագայում պատիժն իրական է, թե ոչ, մենք որևիցե տեղեկություն չունենք: Միևնույն ժամանակ, ունենք մտահոգություն , ինչը տեսանք Պերմյակովի դեպքում: Եթե հիշում եք, Պերմյակովը Վերաքննիչ դատարան չներկայացավ: Մինչև հիմա մեր մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք դա իր կամքով էր կամ իր կամքով չէր: Առկա էին իրարամերժ գրություններ: Կար գրություն, որտեղ Պերմյակովը հայտնում էր, որ ցանկանում է ներկայանալ, որին հաջորդեց ևս մեկ գրություն, համաձայն որի՝ չէր ցանկանում ներկայանալ: Արդյո՞ք դա իր կողմից էր գրվել, ով նրան տեսավ, չտեսավ, պարզ չէ»,- ասել է Արայիկ Զալյանը:
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ: Տուժողի իրավահաջորդներին միայն հայտնի է, որ նույն օրը ևս մեկ անձ է տուժել ռուս զինծառայողի գործողություններից:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...