Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.69 oC

Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան

10:59 13.02.2019

Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել:

ԲՀԿ խմբակցությունից Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է վարչապետին, որ փետրվարի 10-ին ԱԺ հարակից տարածքում էին հավաքվել Թուրքիայի տարածքից ապրանք ներկրողները: Խնդիրն այն է, որ առանց մաքսազերծման ապրանքի չափը կրճատվել է՝ նախկին 50 կգ-ը փոխարինվել է 25 կիլոգրամով:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խնդրի հետ առնչություն ունի 500-600 մարդ:

«Եթե մենք այս հարցերի քննարկման ընթացքում 100 տոկոսանոց ազնիվ և անկեղծ չլինենք, մենք ոչ մի հաջողության չենք հասնի: Դուք ասում եք` հանդիպել եմ Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, որոնք եկել են, բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով բերվող ապրանքների սահմանփակումներ կան, ու նրանք 600 հոգի շահառուներ են: Բայց մենք պետք է շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ, չի կարելի էդպես, կներեք: Ես նկատի ունեմ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են: Դա վերաբերում է նրան, որ ես ուրիշ գործով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան, խանութից բան եմ գնել հորքուրիս, մորքուրիս համար, բերել եմ: Եթե ես պարբերաբար գնում եմ, պարբերաբար ուրիշ գործերով և պարբերաբար ապրանք եմ բերում, դա արդեն, կներեք, չի լինի ըտենց»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ եթե նախկինում կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, հիմա արտոնյալներն ուրիշ տեղում են: Սահմանին կանգնեցնում են բեռնատարը, դատարկում և 50-50 կիլոգրամով ներս մտցնում:

«Ո՛չ և ո՛չ, չի լինելու այդպիսի բան: Չեն լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք: Ցույց արեք, երբ որ կհասնեք էն քանակների, որ մենք կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն, կգաք ձեր գործին, բայց մենք չենք համաձայնվելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռցնենք, ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է, որ որոշում կայացնի: Չի լինելու որոշում՝ բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերչակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի: Էս ի՞նչ բան է՝ խաբեությունը, սուտը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի՛ լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի, ստի վերջը եկել է»,- ասել է Փաշինյանը:

Աժ փոխխոսնակը հիշեցրել է, որ դժգոհություններ ունեն նաև փողոցային առևտրով զբաղվողները, Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ է առաջարկվում այդ մարդկանց: Նրանց թիվն էլ ավելի քան 1000 է:

«Ասում են՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար, բա բոլորս դրա համար ենք արել, որ Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար»,- զայրացած ասել է Փաշինյանը՝ ներողություն խնդրելով ԱԺ նախագահից ու փոխխոսնակներից՝ բղավելու համար: Դահլիճում ծիծաղել են:

Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հակադարձել է, որ պետք է այլընտրանք, այլ ճանապարհ առաջարկել, նոր սահմանափակումներ դնել, բացի այդ, կառավարության անդամները պետք է քայլեր անելուց առաջ դա քննարկեն շահառուների հետ:

«Դրա համար նախ՝ եկեք սկսենք ճշմարտությունը վերականգնելուց՝ ասենք, որ դա առևտրային նպատակով ապրանքների մասին է, այդ դեպքում ամեն բան իր տեղը կընկնի: Մեր կառավարությունն իր կամքը ցույց է տվել, և դա չարաշահվել է: Բայց հիմա ԵԱՏՄ տարածք է, ասում եմ, որ էդ մարդիկ խոստովանեն, որ իրենք բիզնես են անում՝ եկեք նստենք, խոսենք: Իհարկե, պատրաստ ենք քննարկել, շատ է հարկը` ապացուցեն, որ շատ է` ձեռնտու չի: Հարկային պրոբլեմ է առաջացել, որովհետև էդտեղ կոռուպցիոն սխեմա է առաջացել: Մենք հիմա Հարկային օրենսգրքի քննարկումներում ենք և հրավիրում ենք մեր քաղաքացիներին, ասում ենք ՝ եկեք քննարկենք, բայց մի՛ խաբեք մեզ: Ով որ փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի»,- հավելել է Փաշինյանը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

18:49 19.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող […] ...

Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

18:42 19.05.2025

Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Անչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...

Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն

18:36 19.05.2025

Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն

Ֆրանսիական «Ստադ Բրիոշեն» ակումբի կիսապաշտպան Արթուր Զախարյանը Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի (Championnat National 2) վերջին տուրի խաղում գոլ է խփել «Սենտ Պրիվեին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել է 4-3 հաշվով: «Ստադ Բրիոշենը» երկու շաբաթ առաջ է ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը և նվաճել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր: Զախարյանը 2024/2025 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ և […] ...

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

18:30 19.05.2025

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […] ...

Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

18:23 19.05.2025

Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […] ...

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

18:16 19.05.2025

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...

BACK_TO_TOP