Գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը. Սասուն Միքայելյանը հարց ուղղեց վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը. Սասուն Միքայելյանը հարց ուղղեց վարչապետին

11:34 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա բարձրաձայնեց մի խնդրի մասին՝ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, իբրև օրինակ Միքայելյանը հայտնեց, որ անցյալ տարի Վարդենիսում, Մարտունիում գյուղացուց 60 դրամով կարտոֆիլ են գնել, արդյունքում ստացվում է, որ գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը: Նույնն է նաև մսի արտահանման ժամանակ: Պատգամավորը նաև անդրադարձավ քարածուխի ու վառելափայտի ներկրման խնդրին, որ մեր երկրում երկար տարիներ է կա, նա առաջարկով հանդես եկավ՝ կարող է բրիկետներ ներկրել:

Խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ այն դեռ պետք է աշխատի:

«Ես հիմա Սահմանադրությամբ Կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, լայն և բուռն քննարկում է տեղի ունենում, հետո ծրագրի կատարման զեկույց է լինելու, ԱԺ-ի հետ հարցուպատասխան, բյուջեի կատարողական, բյուջեի նախագծի քննարկում: Ես անկեղծ ասացի ԱԺ նախագահին՝ եթե այս առիթները չունենայի և լինեի այն լիազորություններով հանրապետության նախագահ, այդ վիճակին չէի դիմանա, ինձ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, անհրաժեշտ է լինել այս հարթակներում, ամբիոններում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ, գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ թեպետ նախագահի համար ևս այդ հնարավորությունները կան, բայց սահմանափակ են, պատգամավորները, օրինակ` նախագահին հարց տալու առիթ չունեն, ինչը, նրա գնահատմամբ, շատ վատ է: Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ եթե մենք՝ որպես ժողովրդավար երկիր, զարգանում ենք: Փաշինյանը կրկին նշեց՝ եթե նույնիսկ «սուպերմեն» լինի վարչապետը, այդ ամենը չի կարող վերահսկել, ուստի խորհրդարանական վերահսկողությունը կարևոր է, դրա ամենամեծ շահագրգիռը պետք է լինի վարչապետը, եթե կոռումպացված չէ, եթե այդ ամենի գլխին կանգնած չէ, որպեսզի կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ լինի:

Փաշինյանն ասաց, որ գյուղացիների հետ կապված մտահոգությունը կիսում է, նշեց՝ նախկինում էլ՝ պատգամավոր եղած ժամանակ, հիմա էլ այն կարծիքին է, որ դրա համար գյուղացիները պետք է խմբավորվեն, ստեղծեն միավորումներ, ասոցիացիաներ, որ կարողանան, օրինակ` կարտոֆիլի գնի որոշման հարցում դեր ունենալ, այսինքն՝ կարտոֆիլագործների ասոցիացիա պետք է լինի, որը շուկայում բանակցող ներկայացուցիչ ունենա, հիմա միջնորդներն են գումար աշխատում:

Վառելիքի մասին վարչապետն ասաց, որ այս օրերին բնապահպանության նախարարի հետ քննարկեցին, որ վարկային քաղաքականությամբ պետք է խրախուսեն Հայաստանում խոտից, ծղոտից, թղթի մակուլատուրայից ստացվող բրիկետների և պելետների արտադրությունը, որը որպես վառելիք շատ արդյունավետ է:

«Ներկրողը, եթե Հայաստանի շուկայում մրցունակ որևէ ապրանք կարող է ներկրել, շատ լավ կլինի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP