11:43 13.02.2019
Գյումրիի փողոցներում փետրվարի կեսին փոսալցման աշխատանքներ են կատարում: Միայն թե կենտրոնական փողոցներում առաջացած մեծ ու փոքր փոսերը ոչ թե ասֆալտով, այլ խճաքարերով են լցվում: Սա փոսալցման ժամանակավոր և միակ տարբերակն է, որը կիրառելի է ձմռան ավարտին: Իսկ ինչքանո՞վ է այս տարբերակն արդյունավետ տեխնիկապես ու ֆինանսապես: Նույն փոսը քաղաքապետարանը խճով է լցնում, միևնույն ժամանակ հաշվառում փոսալցման ենթակաների շարքում:
Խճաքարով լցված բեռնատարը շրջում է քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներով ու կանգառ կատարում այն փոսերի մոտ, որոնց մեջ մեծ չափի խճաքարը կարող է տեղավորվել: Շինարարները 40×70 չափի խճաքար են ընտրել, մեծ խճաքարերով փոսն արագ է լցվում: Ինչպես միշտ Գյումրիում ձնհալից հետո ասֆալտը գրեթե բոլոր փողոցներում քանդվում է: Խճով փոսալցման տեխնոլոգիան էլ ամենահասարակն է՝ ձեռքի աշխատուժով ու միայն բահերի օգնությամբ քարերը թափքից ուղիղ փոսում են հայտնվում: Լցնում են այնքան, մինչև փոսը փակվի: Սա փոսալցման այն տարբերակն է, որին ջուրը չի խանգարում: Դրա համար էլ ջրափոսերի մոտ կոմունալի աշխատողները համարձակ աշխատում են: Որակի հարց էլ չկա՝ քարը փոսում երկար չի մնա:
«Ստույգ ժամկետով չեմ կարող ասել, թե ինչքան կդիմանա: Սա ժամանակավոր լուծում է: Ընթացքում հետամուտ ենք լինում, եթե դուրս է գալիս, նորից ենք խիճ լցնում, մինչև որ եղանակային պայմանները թույլ տան ասֆալտապատում կատարել»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:
Կպչող նյութ չի օգտագործվում: Խճի տակ եղած հիմքը ձնհալի ջուրն է: Ժամանակավոր լուծման համար ճոխ ծախսեր չեն անում: Առանց այդ էլ նույն փոսի վրա ծախսը կրկնակի է՝ մեկ խճալցման, հետո արդեն ասֆալտով փոսալցման: Իսկ արդյունավետությունն առաջինի դեպքում քիչ է՝ սա խոստովանում են և՛ կոմունալի աշխատակիցները, և՛ վարորդները:
Մեծ փոսերն ու նստեցումներն այն փողոցներում են, որոնք հիմնանորոգման ծրագրով անցած տարի քանդվեցին: Այստեղ սպասում են շինարարների վերադարձին: Իսկ այն փողոցներում, որոնք հիմնանորոգման մեծ ծրագրում չեն, ամենամյա փոսալցումներ, կարկատաններ կարվեն: Դրա համար համայնքային բյուջեից 140 մլն դրամ է հատկացվել: Մրցույթներ են հայտարարվել: Կապալառուները դեռ հայտնի չեն: Ինչպես նաև հայտնի չեն փոսալցման ծավալները՝ ձնհալից հետո փոսերը դեռ ավելանալու են: Իսկ առայժմ օրական մի քանի ժամ ու տարբեր ուղղություններով կոմունալ ծառայության աշխատակիցների հետ բեռնատարը կշրջի՝ փոսերը հաշվելու ու ստուգելու համար, թե լցրած քարերից քանիսն են տեղում:
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...