Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են երկաթգիծը. վարչապետը մանրամասներ հայտնեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+17.09 oC

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են երկաթգիծը. վարչապետը մանրամասներ հայտնեց

12:52 13.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրեց, որ այս պահին Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Պատգամավորին նաև հայտնել էին, որ նախորդ շաբաթ 6 000 ստորագրությամբ գրություն են ներկայացրել կառավարությանը, ակնկալում են շուտափույթ պատասխան: Եղիազարյանն ասաց՝ իրեն դիմողները հետաքրքրվում էին՝ ի՞նչ է սպասվում քաղաքին, քանի որ այն արագ տեմպերով դատարկվում է և աղքատության եզրին է:

Վարչապետն արձագանքեց՝ ինքն էլ էր տեղյակ, որ նման իրադարձություններ են տեղի ունենում: Նա խնդրին առավել մանրամասն անդրադարձավ:

«Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված զարգացումներում գիտեք՝ ինչ է եղել ամենասկզբից, հետևյալը, որ ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրին և «Վալլեքս գրուպ» ընկերությանը 380 մլն դոլարի վարկ է տվել, ըստ ամենայնի, այդ վարկը տրվել է ոչ առանց քաղաքական միջամտության: Հիմա եկել է ժամանակ, երբ Թեղուտի հանքավայրը, «Վալլեքս գրուպ» ընկերությունը այդ վարկը վերցրել են և չեն կարողացել սպասարկել, որից հետո այդ ընկերությունը սնանկացել է կամ սնանկացման ճանապարհին է, անվճարունակության խնդիր կա: Մայիսից բանակցությունների մեջ ենք, որ ՎՏԲ-ն ու «Վալեքս»-ը գան համաձայնության: Կա խուճուճ, խառնված գրավների, պարտավորությունների համակարգ»,- ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ նախորդ տարի հասել են համաձայնության՝ ՎՏԲ-ն պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, ներգրավվի պղնձի ոլորտում հայտնի օպերատոր, որը պետք է հանքը աշխատեցնի, այս համատեքստում պետք է աշխատի նաև պղնձաձուլարանը, հետագայում, երբ այս պրոցեսը պիտի գնար, տեղի ունեցավ շատ տարօրինակ պատմություն, ինչ-որ ընկերություն 4000 դոլար պարտքի համար դիմեց դատարան և ակնկալեց, որ որպես հայցի ապահովման միջոց բոլոր պրոցեսների վրա դրվի կալանք: Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանը կալանք սահմանեց մի քանի 100 մլն դոլարանոց ընկերության և ընկերությունների գույքի, շարժի, իրավաբանական պրոցեսների վրա, դատական այս որոշման պատճառով նախկին պայմանավորվածության համակարգը սկսեց կամաց-կամաց քանդվել:

«Հիմա, ըստ էության, այդ բանակցությունները վերադառնում են ինչ-որ զրոյական կետի: Օպերատորը, որ մինչ այդ ներգրավված էր, այս պատմություններից «խրտնեց»: Կառավարությունը խնդիր ուներ՝ հիմա զանգե՞լ այդ դատավորին, ասել՝ էս ի՞նչ ես անում, ո՞նց ես անում, թե՞ թողնել՝ պրոցեսները գնան: Դա կարևոր պահ էր, որովհետև խոսքը նաև մեր՝ մարդկանց տված խոստումը կատարել-չկատարելու մասին է: Մենք որոշեցինք, որ դատական պրոցեսին պետք է չմիջամտենք, որովհետև հասկացանք, որ այդպես է լինում: Հիմա խնդիրն այն է, որ էլի այդ բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել, մենք էլ պետք է օգնենք, որ հնարավորինս արագ կարգավորվի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP