Ես, լինելով ռադիոֆիզիկ, կարող եմ բոլոր նախադասություններին թվեր ավելացնել. պատգամավորը հասկացել է Կառավարության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Ես, լինելով ռադիոֆիզիկ, կարող եմ բոլոր նախադասություններին թվեր ավելացնել. պատգամավորը հասկացել է Կառավարության ծրագիրը

14:26 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Մովսիսյանը, փետրվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց՝ չլինելով տնտեսագետ, չլինելով իրավաբան, կարդալով կառավարության ծրագիրը՝ չգտավ մեկ նախադասություն, որ իր համար լիներ անհասկանալի կամ քիչ հասկանալի:

«Կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, կարծում եմ՝ շատ լավ է, որ նախագիծը պարզ է գրված, որովհետև այն նախատեսված է ոչ միայն տնտեսագետ-իրավաբանների, այլև սովորական քաղաքացիների համար, կարևոր է, որ քաղաքացին վերցնի այս նախագիծը, կարդա և հասկանա՝ ինչի մասին է խոսքը, ինչ է պատրաստվում անել կառավարությունը և ինչ միջոցներով»,- ասաց նա:

Մովսիսյանը հակադարձեց Կառավարության ծրագրում թվերի բացակայության մասին քննադատություններին՝  մի օրինակ բերելով. գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ռազմավարական նպատակ է դրել, որ ոռոգման ջուրը հասանելի լինի այնքան չափով, որքանով էլեկտրամատակարարումն է հասանելի: Նա արձագանքեց քննադատությանը, թե ինչպես պետք է կառավարությունից հաշվետվություն պահանջեն այս ծրագրի պարագայում: Նա ասաց՝ ՀՀ քաղաքացին, երբ վերցնի այս նախագիծը, կարդա, այդ նախադասությունը կարդալուց հետո 1-2 տարի անցնի, կարող է տեսնել, որ ունի էլեկտրաէներգիա, բայց չունի ջուր: Պատգամավորը փորձեց նույն նախադասությանը թվեր ավելացնել, նշեց՝ ծրագրում կարող էին գրել, որ մինչև 2023թ. կառավարությունը նպատակ է դրել, որ, ենթադրենք, էլեկտրամատակարարումը 75-80 տոկոս է, ոռոգման ջուրը ճիշտ այդքանով հասանելի կլինի ժողովրդին:

«Նույն քաղաքացին բացում է ծրագիրը, նայում, որ 2023թ. է, չունի ոռոգման ջուր, սակայն 75 տոկոս մարդիկ ապահովվել են, այս դեպքում առաջին նախադասության դեպքում ավելի ճշգրիտ է, չնայած թվեր չկան, քան երկրորդ նախադասության դեպքում: Ես, լինելով ընդամենը ռադիոֆիզիկ, կարող եմ բոլոր նախադասություններին ավելացնել թվեր՝ չփոխելով միտքը»,- ասաց պատգամավորը:

Մովսիսյանը շնորհավորեց կառավարությանը՝ հիանալի նախագծի հետ կապված, ասաց, որ, որպես ԱԺ պատգամավոր և քաղաքացի, անելու է ամեն ինչ, որ 5 տարի հետո ապրենք այնպիսի Հայաստանում, որը նկարագրված է այս նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP