16:26 13.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում թվերի ու չափելի ցուցանիշների բացակայությանը:
«Վերջերս խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկը հայկական եթերներից մեկի ժամանակ խիստ վիրավորվեց, երբ իրեն իրազեկեցին, որ իրենք իշխանություն են, տիկինը հեղափոխական վճռականությամբ հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն, նոր Հայաստանում իշխանությունը բացառապես և միայն ժողովուրդն է, և խստորեն հորդորեց լրագրողին իրենց հանկարծ այլևս իշխանություն չկոչել: Տևական ժամանակ տիկինը սոցցանցերում դարձավ թոփ թեմա, և պարզվեց՝ իզուր, նա միանգամայն իրավացի էր»,- ասաց նա:
Զոհրաբյանի խոսքերով՝ Կառավարության ծրագրի գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, նպատակը տնտեսական հեղափոխությունն է, միանգամայն տրամաբանական նպատակ, որովհետև քաղաքական հեղափոխության օրգանական շարունակությունը պիտի լիներ:
«Այս ամբիոնից մեզ և բոլոր քաղաքացիներին բացատրեցին, որ տնտեսական հեղափոխություն կլինի բացառապես այն դեպքերում, երբ յուրաքանչյուր քաղաքացի դառնա տնտեսական հեղափոխության պիոներն ու ակտիվիստը»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց՝ համաձայն է, որ ցանկացած հեղափոխություն իրականացնելու համար առաջին հերթին քաղաքացու մտքում ու վարքագծում այն պետք է տեղի ունենա, սակայն առաջ է գալիս մեկ և տրամաբանական հարց՝ ո՞րն է լինելու կառավարության գործառույթը, ի՞նչ, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով ու գործիքներով պետք է աշխատի կառավարությունը, որ նախանշած 2023թ. ունենանք աղքատության, գործազրկության նվազում, աշխատատեղերի և բարեկեցության աճ, ու որպես արդյունք, ինչպես նշված է ծրագրում, ազատ, արժանապատիվ և շատ երջանիկ քաղաքացի: Զոհրաբյանն ասաց՝ ծրագրում չկա չափելի ցուցանիշ, գործող ճանապարհային քարտեզ, չկան տարեկան ցուցանիշներ:
«Թվային ցուցանիշները մեր կապրիզը չեն, դրանցով կառավարությունն իր առջև նպատակներ է դնում, ստանձնում պարտավորություններ և հաշվետու լինում ժողովրդի առաջ կամ, ինչպես եղել է նախկինում՝ բոլոր կառավարությունների ժամանակ, հաշվետու չի լինում և թքած է ունենում»,- ասաց պատգամավորը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...