Ինչո՞ւ պետք է օտարերկրացի որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանում, այս հարցից է պետք սկսել․ Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ինչո՞ւ պետք է օտարերկրացի որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանում, այս հարցից է պետք սկսել․ Թանդիլյան

11:22 14.02.2019

Տնտեսության զարգացման երկու տարբերակ կա՝ աստիճանական ու շոկային։ Եվ երկրորդն է, որ համապատասխանում է տնտեսական հեղափոխության չափանիշներին, բայց ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ Կառավարության ծրագիրը չի արտահայտում այն չափորոշիչները, որոնք հատուկ են տնտեսական հեղափոխությանը։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստում այդ ծրագրի քննարկման ժամանակ ասաց ինքը՝ պատգամավորը։

«Ինչո՞ւ պետք է օտարերկրա որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանի Հանրապետությունում։ Այս հարցից է պետք սկսել ու հասկանալ՝ ինչ անել։ Եթե կարծում եք, որ օրենքի գերակայությունը և կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանն է, դա այդպես չէ։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,- ասաց Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում միշտ էլ լինելու են երկրներ, որ Հայաստանից այս չափորոշիչներով ավելի առաջ կլինեն, բայց Հայաստանը պետք է ունենա այնպիսի ռազմավարություն ու կայուն սպասելիքներ, որ ներդրողը վստահ լինի իր շահույթի ու եկամտի վրա։

Թանդիլյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու պետք է Կառավարության ծրագրում թվեր լինեն։ Հարցն այն է, որ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն ամեն տարի պետք է խորհրդարանին զեկուցի, թե ինչ փուլում է իր ծրագրի կատարումը։ Եվ որպեսզի դա չափելի լինի, կառավարության ծրագրում էլ պետք է չափելի մեծություններ լինեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

08:50 01.08.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

BACK_TO_TOP