13:26 14.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»:
«Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ և քանի՞ ջրամբար եք կառուցելու»: Այս հարցի պատասխանը չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են: Այս հարցադրումներն ինձ իրավացիորեն տանում են մեկ տարի հետ, երբ մեր գործընկերների հետ հասկացանք, որ հայտնվել էինք մի պահի, ուր կա երկու ճանապարհ՝ կա´մ շարունակում ենք ապրել ճորտատիրական պայմաններում, կա´մ անիվը հանում ենք փոսից և կանգնում ենք զարգացման ճանապարհին: «Կա երրորդ ճանապարհ»,- հմտորեն մեզ փորձում էին համոզել մեր գործընկերները, «Չկա»,- ասում էինք մենք: «Բա ո՞րն է ձեր պլանը», հարցնում էին մեզ մեր գրասենյակում, հարցնում էին, երբ մարզերում էինք, հարցնում էին Երևանում, հարցնում էին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, մենք ասում էինք՝ պլանը մեկն է, քաղաքացու հավատի և գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և հաղթանակ»,- ասաց նա:
Միրզոյանը շեշտեց՝ կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց այդ շքեղ հաղթանակը: Նա ասաց՝ հարցերը կրկին նույնն են՝ ո՞ւր են ձեր թվերը, քանի՞ ջրամբար է կառուցվելու, ի՞նչ ժամկետներում և որտե՞ղ, իսկ պատասխանը կրկին նույնն է՝ լինելու են այդ ջրամբարները:
«Շատ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո. սիրում է կրկնել իմ սիրելի բարեկամ Էդմոն Մարուքյանը: Համաձայն եմ, բայց տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն և հարյուրապատիկ դժվար է լինել քաղաքացի: 1000 տարի առաջ կորցրինք պետականությունը, և հաջորդող տարիներին սովորեցինք ապրել պայմաններում, երբ խաղաղությունը մերը չէր, պատերազմը մերը չէր, ոստիկանությունը, բանակը մերը չէին, մերը մեր հողամասներն էին, ու բարձրացան պարիսպները մեր տների ու մնացած աշխարհի միջև, ու մինչ այժմ այդպես է, մարդը կապը չի տեսնում իր տան և պարիսպից դուրս գտնվող ճանապարհի, պահվող բանակի, հաղթանակի ու խաղաղության միջև, չկա այդ կապը, օբյեկտիվորեն այդպես է եղել: Մենք հաղթեցինք, պետականություն ձևավորեցինք, բայց անիվը էլի, Մեսչյանի խոսքերով ասած, հայտնվեց իր սիրած փոսում, հայտնվեցինք ճահճում»,- նշեց Միրզոյանը:
Նրա գնահատմամբ՝ մենք միայն բացառիկ էպիզոդներում կարողացել ենք լինել քաղաքացի և հանրույթ, ու այդ դեպքերում հաջողել ենք, Արցախյան շարժման, ազատամարտի տարիներին, ապրիլյան պատերազմի կարճ ընթացքում, այն դեպքում, երբ աշխարհում պատերազմների ժամանակ փախչում էին, Հայաստանում ներգաղթ էր: ԱԺ նախագահի խոսքով՝ այդպես էր նաև մեկ տարի առաջ, երբ կարողացան արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը և ապահովվեց նրա հաղթանակը: Միրզոյանի խոսքով՝ ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին կարող ենք կանգնել, այս ծրագիրը կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ Կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացու հավատն ու գիտակցությունը: Սա, նրա կարծիքով, Կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է, կհաջողվի՞, կիրականանա՞, կկառուցվե՞ն ջրամբարները, կհասկանա՞ խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից իր ծնողի թոշակի հարցն է լուծվելու, կհաջողենք:
«Մենք օբյեկտիվորեն 1000-ամյակներ չենք իմացել՝ պետությունն ինչ է, իրավունքն ինչ է, սա է մեր խնդիրը, և այստեղ պիտի մենք ազգովի աշխատենք, քանի որ ջրամբարների կառուցման համար այլ տարբերակ չկա: Ֆունդամենտալ մոտեցում կա քաղաքագիտության մեջ՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, այն է՝ հաշվարկների ու բանականության տիրույթում է քաղաքականությունը: Եթե դա նույնիսկ այդպես է, շատ ավելի շատ քաղաքականությունը զգացմունքների հարց է, քանի որ եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու, ինչ շանսեր ունենք, երևի ոչինչ չսկսեինք, զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին: Հեղափոխությունն էլ զգացմունքների հարց է, ինձ համար հեղափոխության ամենազգացմունքային պահերից մեկն էր, երբ այստեղ բոլորովին այլ մեծամասնություն էր, և Սասուն Միքայելյանն ամբիոնից ասաց՝ «զզվում է ժողովուրդը ձեզնից, զզվում», էլեկտրականություն անցավ դահլիճում, ճշմարտության պահը դա էր: Մենք սիրում ենք իրար, մեր հայրենիքը, և պիտի ամեն ինչ անենք, որ ջրամբարները կառուցվեն»,- ասաց նա:
Միրզոյանի ելույթին հաջորդեցին ծափերը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...