00:36 15.02.2019
Ֆրանսիայի Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ-պատկերասրահում ցուցադրվում են Արման և Արտակ Թադևոսյանների գործերը: Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Հետքերը՝ ստվերների»: Խորագիրը ծնվել է նկարիչ Արման Թադևոսյանի ստեղծագործություններից: Նրա աշխատանքներում մարդիկ ստվերների ձևով են պատկերված:
Գյումրեցի նկարիչն արդեն 9 տարի ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայի Նանսի քաղաքում: Արմանի գեղանկարչական ոճը տարբերվում է: Նրա կերպարները կարծես դրոշմված լինեն կտավին: Այս ցուցահանդեսում գեղանկարների կողքին ցուցադրվում են նաև Արտակ Թադևոսյանի ստեղծագործույունները: SHANTNEWS.am-ը բազմիցս անդրադարձել է փամփուշտներն արվեստի գործի վերածող արվեստագետին: Արտակ Թադևոսյանի ինքնատիպ զարդերի հումքը պարկուճներն ու դեռ չկրակված փամփուշտներն են:
Սա խաղաղության համամարդկային կոչ է, որը գյումրեցի արվեստագետը հղում է ամբողջ աշխարհին: Պարկուճներից ստացված զարդերը Արտակը համադրել է եղբոր՝ Արման Թադևոսյանի կտավների հետ ու ստացել ինքնատիպ արվեստի գործեր: Ֆրանսիայի ցուցահանդեսում Արտակ Թադևոսյանի 12 աշխատանք է ներկայացված:
«Եղբորս՝ Արմանի աշխատանքներն ինձ ոգեշնչել են: Ինչի արդյունքում ծնվեցին նկարիչների գործերի հիմքի վրա ստեղծված զարդերը: Հայտնի նկարիչների գործերը նյութականացնել, վերածել զարդի նորություն չէ, համաշխարհային հայտնի գեղանկարիչներից շատերն են ներշնչվել: Ես վերցրել եմ ոչ միայն Արմանի աշխատանքները: Իմ գործերում օգտագործել եմ նաև գյումրեցի գեղանկարիչ Վզգոյի «Սինջար լեռան արևներ» շարքը, ինչպես նաև Աշոտ-Աշոտի «Հրեշտակներ» շարքը»,-SHANTNEWS.am-ին ասել է Արտակ Թադևոսյանը:
Գյումրեցի արվեստագետ եղբայրների անհատական ցուցահանդեսը Ֆրանսիայի Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ-պատկերասրահում բացվել է փետրվարի 7-ին, և ցուցադրությունը կտևի մինչև մարտի 10-ը:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...