11:46 15.02.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Հիմնական զեկուցողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, իսկ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Մի կարևոր խնդրի մասին կուզեի անկեղծ կիսվել ձեզ հետ, խնդիրը հատկապես առաջանում է ոչ թե համապետական, այլ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Հանձնաժողովները մեզ մոտ ձևավորվում են բացառապես խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից, յուրաքանչյուրը նշանակում է 2-ական ներկայացուցիչ, 2 անդամ նշանակվում է տարածքային հանձնաժողովի կողմից: Ցավոք, մենք ունենում ենք դեպքեր, երբ համայնքում 1,2,3,4 թեկնածու է, ու տեղամասային ընտրական հանձնաժողովի հետ կապված, երբ կազմին հետևում ենք, 3,4 հոգի քողարկված մեկ թեկնածուի կողմից են: Չեմ բացառում, որ կարելի է կիրառել որոշակի սահմանափակումներ, հնարավոր լինի հետագայում այդ հանձնաժողովականների նկատմամբ սանկցիաներ կիրառել»,- ասաց Մուկուչյանը:
Հանձնաժողովի անդամներից Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ԿԸՀ-ին և Տիգրան Մուկուչյանին՝ կատարած աշխատանքի համար:
«Նրանք կոտրեցին այն միֆը, որ կեղծված ընտրությունների համար մեղավորը դառնում էր Ընտրական օրենսգիրքը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եկան ապացուցելու, որ իշխանության կամքով է պայմանավորված՝ ընտրությունները կանցնեն ազատ ու թափանցի՞կ, թե՞ այլ պայմաններում»,- ասաց Հովակիմյանը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...