12:16 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետը ներկայացրեց տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ, որի առանձին մասերի անդրադարձավ ավելի մանրամասնությամբ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսեց վերամասնագիտացման ծառայությունների ընդլայնման օգնությամբ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հարցին։
Նրա խոսքով՝ այսպիսի դեպքում խոսքն առաջին հերթին վերաբերում է ՏՏ ոլորտի մասնագիտություններին, սակայն պետք չէ կենտրոնանալ հենց սրա վրա։ Դպրոցներում ու այլ կրթական հաստատություններում, ըստ Փաշինյանի, պետք է ներդնել ֆինանսական կրթության մեխանիզմներ։
«Գիտեք, ընդհանրապես ուսումնական ծրագրերի հետ կապված շատ բանավեճեր, շատ կռիվներ կան։ Մենք պետք է հստակ իմանանք՝ եթե 45 րոպեում դասի ընթացքում ինչ-որ ինֆորմացիա ենք տալիս երեխային, ինչի՞ համար ենք մենք դա անում։ Շատ հստակ պետք է պատասխան ունենանք։ Մենք ինքնանպատակ դասեր և դասաժամեր, որոնց չենք ձևակերպում՝ ինչի համար ենք երեխայի ուղեղը լցնում այդ տեղեկատվությամբ … մենք պետք է իմանանք՝ ինչի համար ենք դա անում», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կրթական պրոցեսը պետք է ամբողջությամբ համապատասխանի իրենց թիմի քաղաքական և տնտեսական ռազմավարությանը։
15:27 06.06.2025
Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժածՀունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
15:20 06.06.2025
Նիկոլ Փաշինյանն և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջՎարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման […] ...
15:10 06.06.2025
Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:54 06.06.2025
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներովԽաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:48 06.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ըԲացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […] ...