13:55 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած այն նախագիծը, որով սահմանվում է, որ բուհերի ուսանողները կկարողանան անհրաժեշտության դեպքում իրենց ուսման վարձերը վճարել ոչ թե միանգամից, այլ ամիս առ ամիս։
Հարցը զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունն այս նույն նախագիծը քննարկել էր նաև նախորդ տարի, տվել էր դրական եզրակացություն, այն մտել էր ԱԺ օրակարգ, սակայն նիստերին քվորումի բացակայության պատճառով 6-րդ գումարման Ազգային ժողովում այս նախագիծը չէր ընդունվել։
Կառավարությունը նորից դրական եզրակացություն տվեց նախագծին և ուղարկեց Ազգային ժողովի քննարկմանը։
15:10 06.06.2025
Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:54 06.06.2025
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներովԽաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:48 06.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ըԲացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […] ...
14:39 06.06.2025
Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններում հնագիտական պեղումներ են ընթանումՀնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող […] ...
14:25 06.06.2025
Քննարկվում են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Նշենք, որ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։ Այն ունենալու է մոտ 27կմ երկարություն՝ ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։ […] ...