Մինչև 2019թ. վերջը Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ այլևս չեն լինի. Տիգրան Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.72 oC

Մինչև 2019թ. վերջը Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ այլևս չեն լինի. Տիգրան Պետրոսյան

14:38 16.02.2019

Մինչև 2019թ. վերջը Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ այլևս չեն լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նորանշանակ մարզպետն իր անելիքների առաջնահերթություններում նաև հանրակրթական ոլորտի խնդիրներն է առանձնացրել:

Ըստ նրա` հանրակրթական դպրոցներում խնդիրները շատ են, բայց առաջնայինը դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներում ջեռուցման այլ տարբերակի անցում կատարելն է: Սա վերաբերում է Շիրակի մարզի գյուղերի դպրոցներին, որտեղ աշակերտները քիչ են, ֆինանսավորումը չի բավականացնում լոկալ ջեռուցում ունենալու համար, նաև շենքային պայմանները նման հնարավորություն չեն տալիս:

«Ամեն ինչ պետք է անել Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ չունենալու համար: Այժմ մարզում 18 դպրոց կա, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով: Պետք է փորձենք ջեռուցման էներգաարդյունավետ միջոցներ գտնել: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ստացել է հրահանգ` գնահատել կարիքները, գնահատել իրավիճակը, գնահատել ամբողջ աշխատանքային սպեկտրը և արժեքը, թե ինչքան կարժենա այդ ամենը: Փորձելու ենք հրատապ խնդիրների ծրագրով հարցը լուծել: Հակառակ պարագայում մենք ուսումնական պրոցեսի ընթացքում  երեխաների  համար նույնիսկ տարրական սանիտարական նորմերն ապահովելու հարցում լուրջ խնդիրներ կունենանք: Ճիշտ է, հանրակրթության ոլորտում շատ խնդիրներ կա, բայց այս մեկը փորձելու ենք լուծել, որ 2019թ. ձմռանը հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցներ չունենանք»,- ասել է Շիրակի մարզպետը:

Հեղուկ վառելիքով ջեռուցվող գյուղական դպրոցները նաև վթարային են, որոնք, սակայն, դպրոցաշինության ծրագրերում չեն ընդգրկվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:23 23.07.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

11:10 23.07.2025

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

10:53 23.07.2025

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

BACK_TO_TOP