15:06 16.02.2019
Դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշում կայացվեց աղետի գոտու բնակավայրերում տնակների նոր հաշվառում սկսելու մասին: Այս հաշվառումը, ըստ էության, տալու է այն հարցի պատասխանը, թե ի վերջո ինչու մասնավորապես Գյումրիում բնակարանաշինական ծրագրերից հետո դեռ կան տնակներ ու անօթևան ընտանիքներ: Հաշվառումը նոր ձևավորված հանձնաժողովն է կատարելու:
Հաշվառվելու են ոչ միայն տնակները, այլև դրանցում ապրող ընտանիքների բնակարանային պատմություններն են ուսումնասիրվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Պետք է քարտեզագրումը ֆիքսվի, և ոչ միայն հաշվելու են, թե քանի տնակ կա, այլև այդտեղ ապրողների կարգավիճակն է ուսումնասիրվելու և յուրաքանչյուրին թիրախային լուծում է առաջարկվելու: Կան ընտանիքներ, որ բնակարան են կորցրել, անօթևանության հերթացուցակում են, բայց չեն ստացել բնակարան, կան այնպիսիք, որ բնակարան կորցրել են, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հերթագրվել և կան ընտանիքներ, որոնք ոչինչ չեն կորցրել, բայց տնակում են ապրում: Եթե մոտենանք հումանիտար տեսանկյունից, կարևոր չէ, թե ով ինչ պատճառով է հայտնվել տնակում: Կարևոր է այդ մարդկանց համար արժանապատիվ պայմաններ ապահովելը:
Նրանք, ում նկատմամբ պետությունը պարտավորություն ունի, պիտի կատարի իր պարտավորությունները: Նրանք, ում նկատմամբ այս փուլում պետությունը պարտավորություն չի ունեցել, նրանց գոնե պետք է տրամադրի արժանավայել կենցաղ վարելու հնարավորություն: Դա հնարավոր է սոցիալական բնակարաններ, ինչպես նաև սոցիալական վարձակալական բնակարաններ հատկացնելով»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Իսկ տնակներ Շիրակի մարզում միայն Գյումրիում չէ, որ կան: Գյուղական համայնքներում նույնպես 100-ից ավելի անօթևան ընտանիքներ կան, որոնք բնակապահովման ծրագրերից չեն օգտվել:
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...