Հայաստանի Մ-19 հավաքականին կմիանան արտասահմանում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հայաստանի Մ-19 հավաքականին կմիանան արտասահմանում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ

15:54 17.02.2019

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստան Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ: Կիպրոսյան հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.

 

Դարպասապահներ

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

Արման Ղազարյան, «Բանանց»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Պերճ Պողիկյան, «Փյունիկ»

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)

Արթուր Ժան Շահնազարյան, «Նոյգերսդորֆ Մ-19» (Գերմանիա)

 

Կիսապաշտպաններ

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»                                                                                          Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Էմիլ Պետրոսյան, «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Դիրան Բեբեքյան Առանց ակումբ

 

Հարձակվողներ

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)

Ղազար Դեմերջյան, «Հրադեց Կրալովե» (Չեխիա)

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Ավելացնենք, որ Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը և Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP