16:54 19.02.2019
Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 2018-ի դեկտեմբեր-2019-ի հունիս ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ միասին համարում տպագրվել է նաև հարցազրույց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ինչպես նաև հոդված Երևանի մասին: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Society-ի թղթակից Գերտի Թաուխհամերը Երևանում էր 2018-ի հոկտեմբերին՝ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության օրերին:
Հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ ստորև.
-2018թ. սեպտեմբերի 23-ից Դուք Երևան քաղաքի քաղաքապետն եք: Որո՞նք են Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածի համար Ձեր առջև դրված նպատակները, և որո՞նք են ապագայի ամենամեծ մարտահրավերները Ձեր քաղաքի համար:
-Հիմնարար խնդիրներից մեկը, որը ծառացած էր մեր քաղաքական թիմի առջև ընտրություններից առաջ, իրապես առաջին անգամ բացարձակ թափանցիկ և արդար քվեարկության անցկացումն էր, ինչը մեզ փայլուն կերպով հաջողվեց: Հիմնական նպատակը՝ մեր թիմին վստահության բավական բարձր քվե տված ընտրողների, ինչպես նաև այլ քաղաքական ուժերին իրենց ձայնը տված քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելն է՝ բնակչությանն իրականում ծառայելու միջոցով: Ժառանգություն ենք ստացել քրոնիկ խնդիրների մի ամբողջ բույլ՝ հանրային տրանսպորտ, երթևեկության կազմակերպում, աղբահանություն, աղբավայրերի կազմակերպում, բազմաբնակարան շենքերի կառավարում, կանաչ տարածքների սղություն:
-2018 թվականին Երևանը նշում է իր 2800-ամյա հոբելյանը: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում այսպիսի պատմական վայրի քաղաքապետ լինելը:
-Ինձ երբեմն հարց են տալիս, թե որտեղից եք այդպես ճշգրիտ որոշել տարեթիվը 28 դարերի խորքից. մենք այս հարցում պարտական ենք մեր արքա Արգիշտի Առաջինին, որն իր հիմնական սխրանքներն ու գործերը քարերի վրա սեպագիր արձանագրությունների տեսքով մանրամասն գրի առնելու սովորություն ուներ: Եվ դրա շնորհիվ Երևանն աշխարհի այն եզակի քաղաքներից է, որն ունի իր հիմնադրման յուրահատուկ «ծննդյան վկայականը»:
Իմ քաղաքի, իմ ամենասիրած քաղաքի՝ Երևանի քաղաքապետ լինելը մեծագույն հպարտություն է՝ մեծ պատիվ և, իհարկե, ահռելի պատասխանատվություն, որովհետև դու շարունակողն ես այն տասնյակ ու տասնյակ սերունդների, որոնք քարը քարի վրա դնելով ստեղծել և մեզ են փոխանցել այսօրվա մեր քաղաքը՝ իր ողջ հմայքով: Այս տարին հոբելյանական է, և տարվա ընթացքում տասնյակ տոնական միջոցառումներ են իրականացվում: Հուսով եմ, որ մեր համաքաղաքացիները և քաղաքի հյուրերը լիարժեք վայելում են այս տոնական երևանյան մթնոլորտը: Հրավիրում եմ բոլորին այցելել Երևան՝ մեր ջերմ և արևոտ քաղաքը: Երևանը, հինավուրց ակունքներ ունենալով հանդերձ, նաև համեմատաբար երիտասարդ քաղաք է, որի շենքերի զգալի մասը կառուցվել է վերջին 150-200 տարիների ընթացքում: Մեծ պատասխանատվություն է՝ պահպանել այս ժառանգությունը, պատմական ու մշակութային շերտերը, ապահովել դրանց փոխանցումը ապագա դարերին: Իսկ 2800 տարեկան մայրաքաղաքի քաղաքապետը, որքան էլ անհամեստ հնչի, կարծում եմ, պետք է մտածի նաև առնվազն 2800 տարի ապագայի մասին և միևնույն ժամանակ ապահովի քաղաքի կենսագործունեության հետ կապված ժամանակակից ենթակառուցվածքների արագ և ներդաշնակ զարգացումը. սա է, կարծում եմ, ամենաբարդ խնդիրը և, վստահ եմ, մեր առջև դրված հանրային պատվերը:
-Ազգային մակարդակով աշխատող այլ քաղաքական գործիչների համեմատ քաղաքապետերը պետք է ավելի մոտ լինեն ժողովրդին կամ այն վայրին, որը ներկայացնում են: Դուք, որպես նախկին պրոդյուսեր և կատակերգակ դերասան, ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել մարդկանց հետ այդ կապը:
-Վստահ եմ, որ մեր նոր ժամանակների պահանջն է՝ բոլոր մակարդակի քաղաքական գործիչներն իրականում պետք է մոտ լինեն ժողովրդին: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում նահանջ կապրի, այսպես ասած, «իրենք իրենց յուղի մեջ տապակվող» քաղաքական գործիչների և կուսակցությունների երևույթը: Շատ երկրներում մենք ականատեսն ենք լինում լիովին անսպասելի, «պրոտեստային» բնույթի ընտրական պրոցեսների, երբ հաճախ որոշակիորեն «լճացած» և իրական հանրային պահանջը չարդարացնող երբեմնի ավանդական կուսակցությունները լիակատար պարտություն են կրում՝ տեղները զիջելով նորերին, երբեմն, ի դեպ այնպիսիններին, որոնց առաջ քաշած որոշ գաղափարներ մտահոգության առիթ են տալիս: Այս առումով մեր քաղաքական թիմի՝ նոր Հայաստանը ներկայացնող թիմի համար և՛ ընտրովի, և՛ գործադիր մակարդակներում կարևորագույն խնդիրներից է ոչ թե խոսել ժողովրդավարությունից, այլ կրել դրա արժեքներն ու կերտել այն՝ բառիս բուն իմաստով, հանդիսանալով յուրաքանչյուր քվեի յուրահատուկ հաղորդիչը:
Իսկ որպես քաղաքապետ՝ ինձ համար կարևոր է քաղաքային կառավարման, քաղաքի գերակայությունների որոշման, խնդրո առարկա և ոչ միանշանակ, բարդ լուծում պահանջող հարցերի լուծմանն անմիջական մասնակից դարձնել բնակչին, որովհետև, այո, ինչպես հարցազրույցի սկզբում նշեցի, համայնքներն ընդհանրապես առավել մոտ են կանգնած քաղաքացու և քաղաքի հյուրի ամենօրյա խնդիրներին, նրա բնակվելու միջավայրին: Պարզ ասած, համայնքը ոչ միայն և ոչ այնքան մունիցիպալիտետն է, որքան բոլորը և յուրաքանչյուրը: Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի կայացնենք իրական մասնակցային կառավարումը, ներդնենք այն գործիքակազմը, որը կապահովի խնդիրը իդենտիֆիկացնելու, հանրային թափանցիկ քննարկումներն ապահովելու և որոշումների և ծրագրային լուծումների տեսքով կառավարման ցիկլը կյանքի կոչելու համար:
-Մայրաքաղաքները հաճախ մագնիսի դեր են կատարում զբոսաշրջության համար: Որքա՞ն հստակ է տուրիզմի սեկտորը Երևանում: Ի՞նչն է Երևանը դարձնում հրապուրիչ մայրաքաղաք:
-Տուրիզմը մեր երկրի կարևոր բնագավառներից է և վերջին մի քանի տարիներին այս ոլորտում միջինը գրանցում ենք շուրջ քսան տոկոս տարեկան աճ: Հայաստանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության համար Երևանը, այսպես կոչված, «բազային» տուրիստական քաղաք է: Դա, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր մայրաքաղաքում են կենտրոնացված հիմնական հյուրանոցներն ու ժամանցի կենտրոնները, մշակույթի օջախները, ինչպես նաև երկրի խոշորագույն միջազգային օդակայանը: Հանգամանորեն չանդրադառնալով Երևանի և Հայաստանի հազարավոր պատմական և գեղատեսիլ վայրերին, բազմաթիվ թանգարաններին և մշակույթային հուշարձաններին, իհարկե, մեր համեղ և բազմերանգ ազգային խոհանոցին, գինիներին և կոնյակին, պետք է առանձնացնեմ երկու կարևոր գործոն, որոնք գրավիչ են դարձնում Երևանը. մեր բնակիչներն են՝ երևանցիները, որոնք շփման մեջ ջերմ են և հյուրասեր, կենսախինդ ու հումորով լեցուն, և, իհարկե, մեր քաղաքի անվտանգությունն ու ապահովության զգացումը: Պատկերացրեք, որ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում կարելի է խորը գիշերվա ընթացքում ոտքով անցնել ամենահեռավոր ծայրամասերից մինչև քաղաքի կենտրոն ու հակառակը: Եվ իզուր չէ, որ քաղաքի կենտրոնում՝ սրճարաններում ու փողոցներում, գիշերվա ցանկացած ժամի և անգամ լուսադեմին կարելի է տեսնել իրենց հանգիստը վայելող մարդկանց՝ աշխույժ ընկերական խմբեր ու ռոմանտիկ զույգեր՝ տարեցներ ու երիտասարդներ, զբոսաշրջիկներ ու տեղացիներ: Կարծում եմ՝ հենց սա է, որ մեր քաղաքին առանձնահատուկ հմայք է տալիս:
Society-ն Ավստրիայի «Արտաքին քաղաքականության և Միավորյալ ազգերի» ընկերակցության կիսամյակային հանդեսն է, որը լույս է տեսնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին և հունիսին: Հանդեսի համարները տարածվում են ավստրիական ավիաընկերությունների օդանավերում և բարձրակարգ հյուրանոցներում:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...