13:47 20.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդում:
Ի տարբերություն նախորդ տարվա՝ նախագահ Պուտինի ուղերձն այս տարի առավել ուղղված է եղել ներքին լսարանին: Փորձագետները սպասում են ազգային նշանակության թեմաների շուրջ կոնկրետացումների: Պուտինն իր խոսքում հանձնարարել է բարձրացնել երեխա ունեցող ընտանիքներին տրվող վճարները: Դրանից կարող է օգտվել ընտանիքների 70 տոկոսը: Հանձնարարվել է պայմաններ ստեղծել ծնելիությունը բարձրացնելու համար: Նրա խոսքերով` ծնելիության նվազումն ունի օբյեկտիվ պատճառներ. դա գալիս է պատերազմի ժամանակահատվածից և այդ փաստի հետ հաշտվել պետք չէ:
Նա հայտարարել է, որ պետք է նվազեցնել հարկերը երեխաներ ունեցող ընտանիքների համար. մի խոսքով` շատ երեխաներ, քիչ հարկեր:
Պուտինը հայտարարել է նաև, որ մարդիկ պետք է փոփոխություններ զգան դեպի լավը, և իրենք պետք է դա գնահատեն: Նրա խոսքերով՝ գործադիր իշխանության կողմից բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքը պետք է լինի հարթ և բովանդակալից: Պուտինն ասել է, որ ժողովրդագրական խնդիրների լուծումը կախված է աղքատության հաղթահարումից: Ըստ այդմ՝ թվեր է նշել, թե 2000-ականներին աղքատ էր համարվում մոտ 40 մլն մարդ, իսկ այժմ այդ թիվը 19 մլն է: Ի դեպ, նկատելի է, որ Վլադիմիր Պուտինի խոսքերն ուղեկցվել են ծափահարություններով:
Պուտինը կոչ է արել նաև հիպոթեքային արձակուրդներ սահմանել քաղաքացիների համար, ովքեր ժամանակավորապես զրկվել են եկամտից:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...