Կրկին կուզենայի հայ ծնվել. սկզբունք, որով ապրել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը. SHANTNEWS.am-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

Կրկին կուզենայի հայ ծնվել. սկզբունք, որով ապրել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը. SHANTNEWS.am-ի անդրադարձը

23:53 20.02.2019

Ասում են՝ նա իր տեսակով էր թելադրում ապրել հայրենիքի սիրով, ցավով ու ուրախությամբ: Լուիզ Մանուկյան-Սիմոն` բարեգործության հետ ասոցացվող անուն: Իսկ բարեգործությունը Մանուկյանների ընտանիքում ուղղակի ապրելակերպ է եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ոմանք, գուցե, չիմանան, որ Լուիզ Մանուկյան-Սիմոնը հայ հասարակական գործիչ, ճարտարագետ, արդյունաբերող, «Բարեգործության ասպետ»,  ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրն է: 1933 թվականին, երբ Լուիզը ծնվեց, նրա հայրն արդեն Զմյուռնիայից Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել, հաստատվել Դետրոյթում, իր մոտ բերել ցեղասպանությունից հայրենազուրկ ընտանիքին, երկու գործընկերների հետ հիմնադրել ավտոմեքենաների մասեր արտադրող սեփական՝ «Մասքո» ընկերությունը: Միևնույն ժամանակ, պատասխանատվություն ստանձնել հայապահպանության գործում՝ անդամագրվելով Հայկական բարեգործական համընդհանուր միությանը:

 

«Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»,- ասել է Ալեք Մանուկյանը:

Պատմում են, որ Լուիզ Մանուկյան-Սիմոնը հորից միշտ սա էր լսում՝ ֆինանսական հաջողություններն ուղղակի հնարավորություն են  հայանպաստ ծրագրեր իրականացնելու:

Պատահական չէ, որ հենց Ալեք Մանուկյանի աղջիկը 1980-ականներին ՀԲԸՄ-ի նախագահ դարձավ: Նրա հայրը 1953-թ․-ից այդ միության միջազգային նախագահի պաշտոնն էր ստանձնել: Ղեկավարման 36 տարվա ընթացքում հիմնադրամի բյուջեն 8 միլիոնից հասցրել է 50 միլիոն դոլարի, ունեցվածքի ընդհանուր արժողությունը՝ 120 միլիոն դոլարի: Աղջիկը շարունակեց հոր գործը, բայց շատ պատասխանատու մի փուլից՝ ՀԲԸՄ նախագահ դարձավ 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Դա համահայկական օգնության կազմակերպում էր ենթադրում, Լուիզ Մանուկյանը ակնկալիքն իրականություն դարձրեց:

Այս տեսանյութը պահպանվել է Հորիզոնի արխիվում․ Լուիզ Մանուկյան-Սիմոնի այցն է վերակառուցված Արվեստների ինստիտուտ, թիվ 14 և 16 կրթօջախներ: ՀԲԸՄ-ի՝  Գյումրիում իրականացրած ծրագրերը երկար կարելի է թվել: Իսկ աջակցություն Մանուկյանը նաև ծնողների կողմից, 1962 թվականին, իր անունով ստեղծված հիմնադրամի միջոցով է կատարել: «Մանուկյան Սիմոն». հիմնադրամն աժմ այս անունն ունի, սկզբում «Լուիզ-Սիմոն Մանուկյան» էր կոչվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմա այն մասին, թե ինչու ոչ թե Լուիզ Մանուկյան, այլ Լուիզ Մանուկյան-Սիմոն: Բանն այն է, որ Լուիզ Մանուկյանը ծնվել է Դետրոյթում: Ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում: Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ էր:

1979թ.-ին, ծառայության անցնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը: 2012թ. պարգևատրվել է «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանով: Քանի որ որ հենց Լուիզ Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ սկիզբ դրվեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի համատեղ կրթական և սոցիալական ձեռնարկներին՝ Հայորդյաց տների և բարեգործական ճաշարանների ծրագրերին: Մայր Աթոռին փոխանցվեց «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը: Հաստատվեց Տաճարի պահպանության հիմնադրամը, Մայր Տաճարը նորոգվեց: Տարածքը բարեկարգվեց, կառուցվեցին միաբանական և վարչատնտեսական շենքերը:

 

Այո, այս եկեղեցու հետ էլ Լուիզ Սիմոն Մանուկյանն ուղիղ առնչություն ունի: 2000թ․-ին հենց Լուիզ-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերեցին, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվի՝ Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ:

Լուիզ Մանուկյանի ջանքերով է Մալաթիա-Սեբաստիա համայնքում վեր խոյացավ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին: Նրա նախաձեռնությամբ է ֆինասավորվել նաև Արաբկիրի վարչական շրջանի եկեղեցու շինարարությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գուցե տպավորություն ստեղծվի, որ Մանուկյանը վերջին շրջանում հատկապես եկեղեցաշինությամբ է զբաղվել, բայց այդպես չէ: Հայտնի է նրա ղեկավարած կառույցի՝ ՀԲԸՄ-ի աջակցությունը ոչ միայն Հայաստանին, այլև Արցախին:

Լուիզ Մանուկյանի նախաձեռնությունների շարքից է նաև Ամերիկյան համալսարանի ստեղծումը, որը եզակի է տարածաշրջանում։

Լուիզ Սիմոն Մանուկյանը բարեգործական միությունը չէր ղեկավարում 2002 թվականից, բայց շարունակում էր Հայաստան այցելել: Հատկապես, որ նրա ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյանի աճյուններն 2007 թվականին այստեղ տեղափոխվեցին և ամփոփվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հենց Մանուկյանների նվիրատվությամբ կառուցված գանձատան դիմաց: Պատմությունն արձանագրեց՝ դա առաջին դեպքն է, երբ Մայր Աթոռի տարածքում աշխարհիկ մարդկանց աճյուններ ամփոփվեցին, ինքը՝ Լուիզը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ծնողները երբեք նման բան չեն երազել:

Նրա աճյունը Հայաստան կբերվի, թե ոչ՝ հիմա դժվար է ասել: Լուիզ Մանուկյան-Սիմոնն ապրել է հոր սկզբունքով: Իսկ Ալեք Մանուկյանն ասում էր.

«Մարդ զգում է, որ կարող է օգնել իր ազգին, ժողովրդին: Սա շատ կարևոր է, որ մենք գոյատևել ենք այսքան տարիներ: Սա հրաշք է: Ահա թե ինչու եմ սիրում մեր ազգը: Եթե ինձ հարցնեիք՝ նորից ծնվեի, ինչ ազգություն կընտրեի, ես կրկին կուզենայի հայ ծնվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

15:21 02.07.2025

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

Իսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

15:03 02.07.2025

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

BACK_TO_TOP