19:20 23.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով մեդիագրագիտության կարևորությանը, խոսելով այն ուսումնական ծրագրում ներառելու հնարավորության մասին, կարծիք հայտնեց, որ այն կենսական կարևորություն ունեցող առարկա է:
«Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում և Հայաստանում, երբ կեղծ լուրերը վայրկենապես տիրաժավորվում են, օրակարգ են ստեղծում, ցույց է տալիս, որ այսօր մենք իրապես կարիք ունենք մեդիագրագետ հասարակություն ունենալու, որ կարողանա կեղծ լուրը զատել իրական լուրից, հետևելու պաշտոնական տեղեկատվությանը, չընկնելու տարբեր տեսակի մանիպուլյացիաների տակ, դա ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թե որ դասարանից կներդրվի մեդիագրագիտություն առարկան, այդ հարցն, ըստ Հովհաննիսյանի, պետք է քննարկել մասնագետների հետ: Նրա կարծիքով՝ կրթության նախարարությունը համապատասխան կազմակերպությունների հետ, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ, որն այդ գործի առաջամարտիկն է, պետք է քննարկի երեխաների մանկավարժա-հոգեբանական տարիքը, ընկալումները և այլն, հասկանա՝ որ տարիքից է առավել արդյունավետ այդ առարկայի ներառումը և որքան ժամանակով պետք է այն դասավանդվի: Պատգամավորի կարծիքով՝ սրանք ավելի շատ տեխնիկական հարցեր են, որ պետք է քննարկվեն մասնագետների հետ:
«Ես ուղղակի շեշտեցի խնդրի կարևորությունը, ասացի, որ խնդիրը բավական կարևոր է, և այն պետք է լուծում ստանա կրթական մակարդակով: Ինձ համար կոնցեպտուալ առումով էր կարևոր խնդիրը բարձրացնելը, իսկ արդեն թե տեխնիկապես որ դասարանից կլինեն մոդուլները, քանի ժամով, սրանք արդեն քննարկվելիք հարցեր են: Տարիքային ցենզ չկա, որովհետև երբ տեսնում ես՝ ովքեր են ընկնում մանիպուլյացիաների այդ ալիքի տակ, տեսնում ես, որ նրանք ոչ միայն դեռահաս տարիքի մարդիկ են, այլև հասուն մարդիկ, այդ տեսանկյունից կարծում եմ՝ դա միայն դպրոցականներին չի վերաբերում, այլև բուհական, հետբուհական մակարդակում է կարևոր, շարունակական կրթության մակարդակում, ընդհանրապես բոլոր մակարդակներում այն շատ կարևոր է»,- ասաց նա:
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մեդիագրագիտությունը նաև անվտանգության խնդիր է, որովհետև մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղության կարգավիճակում գտնվող երկիր ենք, և անընդհատ մեր հարևան երկրների, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, նմանատիպ մանիպուլյացիաներ տեղի են ունենում, երբ պետք է ճիշտ կողմնորոշվել: Նա հիշեցրեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անընդհատ նմանատիպ տեղեկություններ էին «նետվում» մեդիադաշտ ու փորձում պանիկայի երևույթներ հարուցել, նույն այդ երևույթների դեմն առնելու համար ևս մեդիագրագիտությունն անհրաժեշտ պայման է:
Հարցին՝ արդյո՞ք մեդիագրագետ հասարակությունը մանիպուլյացիաներից պաշտպանված լինելու միակ անհրաժեշտ պայմանն է, թե զուգահեռ քայլեր են պետք, նա պատասանեց.
«Զուգահեռ քայլեր պետք է լինեն, բայց դա պայմաններից մեկն է՝ ճիշտ կարողանալ լուրերը զատել, իրականը կեղծիքից զատել, նայել աղբյուրը, ճշտել պաշտոնական տեղեկատվությունը: Սա բավական խոշոր դաշտ է, ես մատնանշում եմ մեդիագրագիտության միայն մի հատվածը: Ինքս էլ հաճախ լուրը կարդում եմ, աղբյուրը չեմ նայում, զգում եմ, որ մի բան այն չէ, հետո նայում եմ աղբյուրը ու հասկանում, որ ես էլ եմ մանիպուլյացիայի ազդեցության տակ»:
10:51 19.08.2025
DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջԵվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...
10:40 19.08.2025
WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել ԹրամփինՕգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...
10:30 19.08.2025
Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...