13:12 21.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը:
Ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի Հանրապետությանն է հատկացվում 31 մլն 250 եվրո ընդհանուր արժեքով դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է 72 ամիս տևող ժամանակահատվածում, այն կոչվում է «Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիր»:
Խաչատրյանն ասաց, որ դրամաշնորհով նախատեսված են Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերում իրականացվող տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը, պետք է աջակցություն ցուցաբերվի վենչուրային ընկերություններին, որ տարածքային բնորոշ խնդիրների լուծում կտան, թափ կհաղորդվի աճի պոտենցիալ ունեցող փոքր ձեռնարկություններին: Նախարարը կարևորեց, որ ստեղծվի միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների միջոցով այդ տարածքում տնտեսական զարգացումների վրա ազդեցությունն ավելացնելու համար: Նա ասաց՝ որոշ առանձնահատկություն ունեն Շիրակի մարզում իրականացվող միջոցառումները, այն է՝ դրանք ձմեռային մարզական հաստատություն հիմնելու, գյուղատնտեսության ոլորտում տեղական և միջազգային մակարդակում մրցունակ ընկերություն ստեղծելու հատուկ շեշտադրումներ պետք է ունենան, նաև դրամաշնորհներ կհատկացվեն «Հորիզոն 20-20» հետազոտական և նորարար շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության համար տարեկան անդամակցության վճարների 50 տոկոսի չափով օժանդակություն: Ծրագրի իրականացման պատասխանատուներն են Ավստրիական զարգացման գործակալությունը, ՎԶԵԲ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հերթական անգամ քննարկում են խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծ: Նա հիշեցրեց՝ նման խոշոր դրամաշնորհ էլի ենք ստացել, առաջիկայում նորից կստանանք: Վարչապետն արձանագրեց՝ ըստ էության աստղաբաշխական թվեր են ստանում, և եթե ապահովեն գումարների արդյունավետ ծախսումը, չի կարող արդյունք չունենալ, ՀՀ քաղաքացին չի կարող իր վրա կոնկրետ արդյունք չզգալ, սակայն պետք է 100 տոկոսանոց երաշխիք ստեղծել, որ վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվում են նպատակային:
«Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ բան գողանում է»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ չեն կարող այսպիսի գումարներ մտնել երկիր, և ոչինչ չփոխվի, իսկ կառավարության ներկայացուցիչներին նա ասաց՝ ոչ մի վայրկյան պետք է զգոնությունը չթուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ժամանակ:
«Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կաշառք վերցնում են: Այն, որ ժամանակ առ ժամանակ կոնկրետ փաստով ձերբակալություններ ենք ունենում, դրա ապացույցն է: Եթե կա այդ երևույթը, պետք է ոչ թե ամիսը մեկ-երկու այդպիսի ձերբակալություն ունենան, այլ 10, 20 և ավելի պիտի լինեն դրանք: Կապ չունի՝ գործող պաշտոնյա է, թե ոչ, թե որ կուսակցությունից է, իմ ընտանիքի անդամ է, թե հարևանի ընտանիքի անդամ: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը, հակառակ դեպքում այս գումարները վերցնում ենք, ի՞նչ ենք անում: Այս թեմայով աշխատանքային քննարկումներ ունենում ենք և էլի կունենանք, բայց հստակ պետք է գիտակցենք սա»,- ասաց նա:
Խաչատրյանը վստահեցրեց՝ այն, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, ՎԶԵԲ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը լինելու են ծրագրի հիմնական իրականացնողները, նշանակում է՝ ԵՄ կողմից զգալի երաշխիքներ են ստեղծվում, որ այստեղ այդ երևույթները պետք է նվազագույն մակարդակի լինեն:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ոչ թե տարածքային զարգացման ծրագիր պետք է կազմել, այլ պետք է ունենալ հստակ ծրագիր, և այս դրամաշնորհն ուղղակի տեղակայեն այդտեղ, այս դեպքում էլի շահեկան վիճակում կհայտնվեն: Նա ընդգծեց՝ ենթադրվում է, որ ծրագիրն արդեն մշակվել է, ինչը նշանակում է, որ խորհրդատվական կոնտենտը կնվազի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ հիշեցրեց՝ «Հորիզոն 20-20»-ը հաջորդ տարի ավարտվում է, ապա նկատեց՝ գուցե ծրագրում պետք է ավելացվի հաջորդ տարվանը, ասաց, որ հաջորդ տարի «Հորիզոն 20-20»-ը շարունակություն է ունենալու այլ անվանումով:
17:05 02.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:00 02.07.2025
Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցեՏրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...
16:53 02.07.2025
UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգիցUFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։ ...
16:45 02.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանըՀուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...
16:37 02.07.2025
Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձիՀունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի ՈւեյրինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...