21:26 21.02.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզված է՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել են Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը, մասնավորապես՝ բուհերի ինքնավարության սկզբունքը: Այդ պատճառով էլ այսօր հրավիրված գիտխորհրդի նիստում հայտարարության տեքստ պատրաստեցին՝ չնայած գիտխորհրդի մի քանի անդամ համակարծիք չէր ռեկտորի հետ:
Հարց հնչեց՝ ի՞նչ միջոցներով է խախտվել բուհի ինքնավարության իրավունքը, Սիմոնյանն այսպես բացատրեց.
«Դասախոսների աշխատավարձերի հետ կապված մեր բացատրություններն անտեսելը, ստուգումների արդյունքները համալսարանին չներկայացրելը և ուղիղ դատախազություն ուղարկելւ: Դա օրենքի խախտում է նաև, էլի շատ բան կարող եմ ասել», – ասել է Սիմոնյանը:
Պատասխանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին չգոհացրեց: Նա այն կարծիքին է, որ պաշտոնյաների կողմից բուհի ինքնավարության սկզբունքը չի խախտվել, այլ բան է՝ նախկին իշխանությունների ժամանակ:
«Ինքնավարության խախտումը ես առաջին հերթին ասոցացնում եմ այն երևույթի հետ, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, երբ մեզ պարտադրում էին Երիտասարդական հիմնադրամին գումար փոխանցել մեր կամքին հակառակ»,- ասել է Դումանյանը:
Ռեկտորը չարձագանքեց պնդմանն ու մնաց իր համոզմանը:
Ինքնավարության խախտման վերաբերյալ հայտարարության տեքստը ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Գիտխորհրդի անդամների մեծ մասը համակարծիք է ռեկտորի հետ՝ պետպաշտոնյաները խախտել են մայր բուհի ինքնավարության սկզբունքը:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...