Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մեզ քննադատում էին, որ այն ծավալուն և ընդարձակ չէ. Զեյնալյանը՝ կրկնահանցանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+37.09 oC

Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մեզ քննադատում էին, որ այն ծավալուն և ընդարձակ չէ. Զեյնալյանը՝ կրկնահանցանքների մասին

13:29 22.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերին: Հարցին՝ արդյո՞ք Մհեր Ենոքյանի դեպքը խանգարեց, որպեսզի այլ ցմահ դատապարտյալների էլ ներում շնորհվի, և համահարթեցում եղավ:

«Որևէ պատճառահետևանքային կապ չկա, այդ համահարթեցման որակման հետ համաձայն չեմ, դա սուբյեկտիվ վերաբերմունք է, ներքին համոզմունքի դրսևորում է, որ իրականացրել են ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչն է խնդիրը, որ ներման խնդրագրերից միայն 2-3-ն են բավարարվել, Զեյնալյանը պատասխանեց, որ խնդիրն ամբողջությամբ սուբյեկտիվիզմի ոլորտում է, ներքին համոզման և աշխարհընկալման:

«Սա մեկնաբանման ենթակա չէ որևէ մեկի կողմից, ցանկացած մեկը կարող է մտավարժանքներ անել, բայց բոլոր դեպքերում դրանք լինելու են մտավարժանքներ, որոշումը կայացնողը՝ ներքին համոզմունքների, արժեհամակարգի հիման վրա, նախագահն ու վարչապետն են»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն ցմահ դատապարտյալները կարող են դիմել ու հույս չունենա՞լ արդարացման, Զեյնալյանը պատասխանեց՝ եթե կա իրավունքը, այդ իրավունքը կարող է նաև իրացվել, ապա հայտնեց, որ մի քանի հոգու նկատմամբ ներում կիրառվել է, սակայն սա միակ ինստիտուտը չէ, կա նաև վաղաժամկետ ազատման ինստիտուտ, որից օգտվում են, և գործնականորեն այն դրսևորվում է:

Անդրադառնալով դեպքերին, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք կրկին հանցանք են գործում, նախարարն ասաց.

«Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք ենթարկվում էինք քննադատության, որ այն ծավալուն և ընդարձակ չէ: Մենք նաև ասում էինք, որ կարող է լինել հանցավորության մակարդակի աճ, որովհետև յուրաքանչյուր համաներումից հետո դա տեղի է ունենում, և կարող են լինել մարդիկ, որոնք դիմել են հանցագործությունների: Համաներմամբ ազատ չեն արձակվել այն մարդիկ, որ մի անգամ ներվել են կամ պայմանական վաղակետ ազատ են արձակվել: Համաներմամբ ազատ արձակվածները մի անգամ հանցանք կատարած անձինք են»:

Զեյնալյանն ասաց, որ համաներումը լավագույն ինստիտուտը չէ, պատժողական քաղաքականությունից անցում է կատարվում վերականգնողական արդարադատության, վերականգնողական խնդիրներն այս ճանապարհով լուծելուն, և աստիճանաբար պետք է անհատական աշխատանք կատարելով դա իրականացնել: Նա նաև տեղեկացրեց՝ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ առ այն, որ անձը, ով ՔԿՀ-ից ազատ է արձակվում, երկու ամիս ստանա նպաստ, որպեսզի այդ ընթացքում կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության:

Նախարարը հայտնեց՝ դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, որ կարողանան վերլուծություն կատարել՝ հասկանալու համար, թե համաներմամբ ազատ արձակվածներից քանիսն են դիմել կրկնակի հանցագործության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP