16:07 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ դատապարտյալների համար կարճաժամկետ և երկարաժամկետ հանդիպումների քանակը կրկնապատկված է:
«Դա պայմանավորված է մեր հնարավորություններով՝ որքան կարող ենք ապահովել համապատասխան սենյակներ: Սա նվազագույն, ոչ թե առավելագույն չափանիշ է: Եթե մարդը սպառել է իր տեսակցությունների քանակը, կարող է որպես խրախուսանք դիմում ներկայացնել և ստանալ լրացուցիչ տեսակցություններ, եթե, իհարկե, ազատ են այդ սենյակները, և մյուսները չեն սպառել իրենց հնարավորությունը կամ ցանկություն չունեն կարճատև կամ երկարատև տեսակցությունների»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը հիշեցրել է նաև օրենսդրական այն փոփոխությունների մասին, որոնք նախաձեռնվել են դատապարտյալների աշխատանքի մասով։
«Անձինք պետք է իմանան, որ աշխատում են, և դա նպաստելու է իրենց պայմանական վաղաժամկետ ազատմանը և ռեժիմի փոփոխությանը: Սա նաև նպաստելու է քրեական մշակույթի փոփոխմանը: Քրեական մշակույթը սնուցող հանգամանքներից էր նաև այն, որ ՔԿՀ-ն ինչ-ինչ վերանորոգումներ իրականացնելու համար կարիք ուներ միջոցների, դա հանձնարարվում էր որևէ հեղինակության, նրանք էլ իրենց կապի միջոցներով դրանք հավաքագրում էին և ստեղծվում էր այս հիերարխիկ համակարգը: Մենք այլևս սրա կարիքը չունենք, և էապես նվազել է նրանց ազդեցությունը, մենք վերացրել ենք ներսում գումարի շրջանառությունը՝ խաղերով, ազարտային խաղերը վերացրել ենք: Իհարկե, կարող են լինել խաղեր, որոնց համար տարբեր հանձնարարությունների միջոցով վճարումներ իրականացվեն դրսում, բայց դա արդեն մեր տիրույթից դուրս է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ արդեն 6 ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրված քրեական օրենքի նախագծեր, որոնցով պայքարելու են քրեական «մշակույթի» դեմ:
Արտակ Զեյնալյանն ասել է, որ իրենք նաև աշխատանք են տանում այն մասով, որ հաշտության հանգամանքը դիտարկվի որպես գործը վերաբացելու հիմք:
Եվրոպական դատարանի դատավճիռներին ու վճռաբեկ դատարանների միջանկյալ որոշումների հրապարակմանը վերաբերող մանրամասները՝ տեսանյութում:
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...