ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում մենք չենք միջամտել. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+37.09 oC

ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում մենք չենք միջամտել. Զեյնալյան

14:47 22.02.2019

Ի՞նչ քայլեր է ենթադրում անցումային արդարադատությունը և ներկայում ի՞նչ ընթացակարգ է գործում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լրագրողների այս հարցադրմանը:

«Համաներման երկու ակտ է ընդունված եղել, որոնք կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում, ուսումնասիրություններ են կատարվում անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ, մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր լայն մասսաների համար ասված արտահայտություն է, Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը, իհարկե, բացարձակ սկզբունք չի, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որոշակի պայմաններում ապահովելուց հետո հակառակն ապացուցելու բեռն անցնում է անձին, ով մեղադրվում է»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարին հարց ուղղվեց նաև ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով քննության ընթացքում իրենց կողմից միջամտության վերաբերյալ, նման հարց առաջ քաշել էր Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իշխանության կողմից ճնշումներ են լինում ՄԻԵԴ-ում ՀՀ գործիչների վրա, որպեսզի նախկին իշխանություններից մնացած գործերը պարտվեն և ներկայիս իշխանությունը դրանք որպես  դիվիդենտներ օգտագործի: Հարցին նախարարն այսպես արձագանքեց.

«Մարտի 1-ի գործերից մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը ՀՀ հետ և այդ գործերը ներկայացրել է Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Կոստանյանը, մենք դրան բացարձակապես չենք միջամտել, անկախ նրանից, որ ԱԺ-ում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք, հակափաստարկներ ենք ներկայացրել, բայց ի պաշտոնե չենք միջամտել, թեև լիազորված լինելով իրականացնել ՀՀ անունից միակողմանի հայտարարություն, հաշտության համաձայնության առաջարկություն, որևէ կերպ չենք միջամտել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, այն օպոնենտությունը, որ ներկայացվել է, գնահատվի անկախ դատարանի կողմից»:

Իսկ ՔԿՀ-ներում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալների մասին նախարարը նշեց, որ պարբերաբար այցեր կազմակերպում է ու հանդիպում է բոլորին` անկախ նրանից, նրանք հացադուլի մե՞ջ են, թե՞ ոչ: Նշեց.

«Այդպիսի այցելություն ունեցել եմ «Արմավիր» ՔԿՀ և հանդիպել ցմահ ազատազրկված անձանց հետ, ովքեր կարիք են ունեցել հանդիպել: Սննդից և ջրից հրաժարվելը մարդու իրավունքն ու ազատությունն է, և նրան օրենքով սահմանված կարգով բացատրվում են հետևանքները, մարդը գիտակցաբար է գնում դրան և դա դադարեցնելու դիմաց ինքն է որոշում՝ ինչ կորզի»:

Թե ինչ նկատի ունի, նախարարը պարզաբանեց.

«Եթե դրա դիմաց պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը, պահանջում են հանդիպում կամ համապատասխան գործողություն հացադուլը դադարեցնելու դիմաց, մարդ ինքն է որոշում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP