Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառականության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.72 oC

Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառականության

22:59 22.02.2019

Հայաստանն անցնում է համընդհանուր ներառականության:  Սա նշանակում է, որ աստիճանաբար բոլոր դպրոցները պետք է ներառական կրթություն իրականացնեն: 2014 թվականից ժամանակացույց է կազմվել, համաձայն որի՝ համընդհանուր ներառականությունը հասնում է մարզեր: Այդ ժամանակացույցով 2019 թվականին հերթը Շիրակի և Արագածոտնի մարզերինն է: Սա նշանակում է, որ հատուկ դպրոցները վերակազմավորվելու են: Այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

«Հերթը Շիրակի և Արագածոտնի մարզերինն է: Արդեն սեպտեմբերին հատուկ դպրոցները վերակազմավորվելու են: Շիրակի մարզում սա վերաբերում է երկու հատուկ դպրոցի: Դրանք դառնալու են աջակցման կենտրոններ: Պետք է օգնենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ»,- ասել է Լուսինե Առաքելյանը:

Սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզի բոլոր դպրոցները պետք է ընդունեն հաշմանդամություն ունեցող աշակերտներին: Իսկ մինչ այդ, «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունն է մարզի 7 համայնքներում ու 12 դպրոցներում ուսումնասիրություններ կատարել, որի շնորհիվ հայտնաբերել են հաշմանդամություն ունեցող 13 երեխաների, որոնք կրթությունից դուրս են մնացել: Ավելի շատ են այն երեխաները,  որոնք գրանցված են դպրոցներում,  բայց կրթություն չեն ստանում կամ ստանում են մասնակի: Այդ ուսումնասիրությունների արդյունքները և իրականացված աշխատանքներն այսօր ներկայացվել են ծրագրի հաշվետու համաժողովի ընթացքում: Բանախոսները խոսել են այն ձեռքբերումներից և թերություններից, որ արձանագրել են ներառական կրթական համակարգում:

«Ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների հասանելիք գումարները մեծ են և իրապես ունեցանք խնդիր նաև Շիրակի մարզում: Թույլ կարիքներ ունեցող երեխաները ներգրավվեցին զուտ այն պատճառով, որ դպրոցին գումար ապահովվի, կամ որ ծնողը սննդի ու ճանապարհածախսի գումար ստանա, և դա դարձավ համընդհանուր: 2018-ին ավելի խիստ մոտեցում ցուցաբերեցինք, սկսեցինք պայքար արհեստական ներառականության դեմ և արհեստական ներառված երեխաների թիվը 50 տոկոսով կրճատվեց», – ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

 

Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին համընդհանուր ներառականության անցման գործում:

«Կրթությունը խիստ կարևոր և վճռական է երկրի զարգացման համար: Հայաստանը հիմա մի իրավիճակում է,  երբ փորձում է լուրջ բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում:  Մենք պատրաստ ենք աջակցել այս գործընթացին: Շուտով Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մենք քաղաքական երկխոսություն ենք սկսելու Հայաստանի կրթության պատասխանատուների հետ»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Այժմ Շիրակի մարզում 24 դպրոց է ներառական կրթություն իրականացնում, իսկ այս համակարգում ընդգրկված երեխաների թիվը մարզում 1300-ն է: Առաջիկայում նախատեսվում է երեխաների ներառական համակարգում ընդգրկելու գնահատման նոր համակարգի անցնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

11:10 23.07.2025

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

BACK_TO_TOP