20:00 23.02.2019
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը պատրաստ չէ: Սա ավելի շատ հետաքրքրում է այն գյուղերի բնակիչներին, որտեղով անցնելու է մայրուղին: Հենց այդ նախագծի հստակեցումից է կախված, թե գյուղերում ինչքան վարելահող է գերակա շահ ճանաչվելու:
Օտարումը Ազատան գյուղում անցած տարվանից է սկսվել. շուրջ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող գերակա շահ է ճանաչվել ու գործընթացը դադարեցվել է: Սպասում են վերջնական նախագծի հաստատմանը, որից հետո միայն պարզ է դառնալու, թե գյուղի վարելահողերի ինչքան մասն է մայրուղու տակ մնալու: Թե երբ է արագընթաց մայրուղու շինարարությունը հասնելու Ազատան, ժամկետն անորոշ է:
Ամենալավ սևահողերը Շիրակի մարզում Ազատան գյուղում են, որոնք ամենաբարձր բերքատվությունն են ապահովում: Այստեղ ամենաշատ հացահատիկն ու կարտոֆիլն է մշակվում: «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու սկզբնական նախագիծը գրեթե շրջանցում էր Ազատանի սևահողերի գոտին ու ճանապարհը, այդ նախագծով հասնում էր մինչև Գյումրի: Բայց հետո որոշում է կայացվել նախագիծը փոխելու մասին:
Նոր նախագծի առաջարկներն են ներկայացվել ու կրկին նախնական տարբերակն է հայտնի, համաձայն որի` մայրուղին անցնելու է ոչ միայն Ազատանի, այլև հարևան գյուղերի վարելահողերով: Մինչ վերջնական նախագիծ ունենալը անցած տարի գերակա շահ ճանաչվեցին Ազատանի այն հողերը, որոնք մայրուղու շինարարության ընթացքում անհնար է շրջանցել: Խոսքը մոտ 3 հեկտար սեփական ու համայնքային նշանակության հողերի մասին է:
Վերջնական նախագիծ չկա, ժամկենտներն էլ են անորոշ, թե երբ շինաշխատանքները Ազատան կհասնեն: Ներկայումս հողատերերը չեն կողմնորոշվում` ցանե՞լ, թե՞ անմշակ թողնել հողերը: Դրանց նկատմամբ սեփականության իրավունքից զրկվել են, բայց չեն էլ արգելել հողը մշակել մինչև շինաշխատանքների մեկնարկը: Եթե նախագծի փոփոխության առաջարկներն ընդունվեն, Ազատանի տարածքում էլի մշակովի հողակտորներ են օտարվելու: Խոսքը Ազատանից Արևիկ գյուղ տանող ճանապարհին գտնվող հողերի մասին է: Դրանց մի մասի համար 2 տարի առաջ են գյուղացիների հետ պայմանագիր կնքել: Նախագծային փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են եղել, որոնց նաև գյուղապետերն են մասնակցել: Ազատանի գյուղապետն է նշում` այդ քննարկումներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չեն տվել:
«Բոլոր քննարկումները բնապահպանական են եղել: Դրանք մեզ հետաքրքրել են, բայց ավելի քիչ, քան ծրագրի շինարարական կողմը: Մեզ հետաքրքիր է, թե ինչ հատվածներով է անցնելու արագընթաց մայրուղին: Հետաքրքիր է, որ հնարավորինս քիչ վարելահողերից զրկվենք: «Հյուսիս- հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքները Ազատան գյուղի վարչական տարածք մոտ 400 մետր են մտել: Հողային աշխատանքներ են կատարվել , իսկ շարունակությունը դեռ պարզ չէ: Մենք չգիտենք` շարունակվելո՞ւ են աշխատանքները, թե՞ ոչ: Պետք է հողերը օտարվեն, գյուղացիների հետ պայմանագրեր կնքվեն, փոխհատուցում տրամադրվի: Իսկ, դա, իմ կարծիքով, մոտ մեկ տարի կտևի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
Ազատանի և հարևան գյուղերի տարածքում ընդամենը հողային աշխատանքներ են կատարվել: Ի վերջո, թե ինչ տարածք է Շիրակի մարզում ընդգրկելու «Հյուսիս-հարավ»-ը, դեռ պարզ չէ: Համենայն դեպս, գյուղապետերը վերջնական նախագծի հաստատման վերաբերյալ տեղեկություններ չունեն:
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...