2018թ. արդարացման վճիռները 2017թ. համեմատությամբ աճել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

2018թ. արդարացման վճիռները 2017թ. համեմատությամբ աճել են

19:30 23.02.2019

2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 4844 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 22474 միջնորդություն (ընդհանուրը՝ 4844+22474=27318): Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից:

Ստացված 4844 քրեական գործից ավարտվել է 2968-ը (61,3%): Ստացված 22474 միջնորդություններից ավարտվել է 21139-ը (94%): Ընդհանուր առմամբ՝ ավարտվել է 24107 դատական գործ (2968+21139=24107) 88.2%:

Համեմատություն. 2017 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 5027 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 20675 միջնորդություն (ընդհանուրը՝ 5027+20675=25702): 

Ստացված 5027 քրեական գործից ավարտվել է 3036-ը (60,4%): Ստացված 20675 միջնորդություններից ավարտվել է 19699-ը (95,3%): Ընդհանուր առմամբ ավարտվել է 22735 դատական գործ (3036+19699=22735) 88,5%:

2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից ավարտված 2968 քրեական գործերով դատական ակտ է կայացվել 3740 անձի վերաբերյալ, այդ թվում՝ 2295 գործով (77,3%) կայացվել է դատավճիռ՝ 3034 անձի նկատմամբ, 607 գործով (20,5%) կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ 639 անձի վերաբերյալ, 64 գործով (2,2%)՝ 65 անմեղսունակ անձանց վերաբերյալ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 1 գործով 1 անձի վերաբերյալ կայացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցը մերժելու մասին որոշում, 1 գործ 1 անձի վերաբերյալ քննության առարկա չի դարձվել՝ դատախազի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքով:

Համեմատություն. 2017 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից ավարտված 3036 քրեական գործերով դատական ակտ է կայացվել 3919 անձի վերաբերյալ, այդ թվում՝ 2766 գործով (91,2%) կայացվել է դատավճիռ՝ 3626 անձի նկատմամբ, 211 գործով (6,9%) կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ 235 անձի վերաբերյալ, 58 գործով (1,9%)՝ 58 անմեղսունակ անձանց վերաբերյալ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, 1 գործ 1 անձի վերաբերյալ քննության առարկա չի դարձվել՝ դատախազի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքով:

ՀՀ դատարանների կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել է 202 դատական ակտ 241 անձի (241:3673*100=6,5%) վերաբերյալ, որից 212 (88%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 29 (12%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Հիշյալ 202 դատական ակտերից 104 դատական ակտ (96-ը լրիվ, 8-ը մասնակի)` 119 անձի վերաբերյալ (108-ը լրիվ, 11-ը մասնակի), 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

Համեմատություն. 2017 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 180 (180:3861*100=4,7%) անձ, որից 142-ը (142:3861*100=3,7%)` լրիվ, իսկ 38-ը (38:3861*100=1%)՝ մասնակի: Այսինքն, 2017 թվականի համեմատությամբ 2018 թվականին արդարացվածների քանակն ավելացել է 61-ով (33,9):  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

22:40 08.06.2025

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

22:18 08.06.2025

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

22:02 08.06.2025

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

21:49 08.06.2025

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

ՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

BACK_TO_TOP