16:55 23.02.2019
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական աղբյուրներին:
Բաքվի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ երկու տարվա պրոբացիոն շրջանով՝ պետության դեմ հրապարակային կոչեր անելու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով:
«Մուստաֆա Հաջիբեյլիին դատապարտելու վերաբերյալ դատարանի այս որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում խոսքի և մեդիայի ազատության հարցերի շուրջ: Կոչ եմ անում իշխանություններին ուշադիր կերպով կրկին նայել գործը և թույլատրել լրագրողին աշխատել անարգել՝ ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնառություններին համապատասխան»,- նշել է Դեզիրը:
Նա անդրադարձել է նաև Criminalaz.com կայքի խմբագիր Անար Մամադովի գործին, ում ևս նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել՝ նշելով, որ ցանկացած քայլ պետք է իրականացվի՝ հաշվի առնելով օրենքի գերակայության սկզբունքը:
«Մեդիայի աշխատակիցները պետք է չթիրախավորվեն իրենց աշխատանքի համար»,- ասել է ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Դեզիրը:
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...