Ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը դադարեցրել ուսումնասիրությունները Ուրցաձորում. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը դադարեցրել ուսումնասիրությունները Ուրցաձորում. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

16:17 25.02.2019

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները, որոնք շարունակում են պահանջել գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, որը փետրվարի 17-ին տեղի ունեցած ընտրություններում վերընտրվել է իր պաշտոնում: Ուրցաձորցիները պնդում են, որ նա համայնքապետ եղած տարիներին բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել:

«19 տարի համայնքը ղեկավարած Ռաֆիկ Անդրեասյանը զբաղվել է միայն թալանով, ասում է՝ ամբողջ Ուրցաձոր գյուղի ժողովուրդը աշխատում է միայն իմ որդու համար»,- ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Ուրցաձորի մյուս բնակիչները ևս հավաստիացնում են, որ նա իր ղեկավարման 20 տարում բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել: Նրանցից մեկը պնդել է.

«Թալանել է ամբողջ բյուջեն, պահեստային հողերը սեփականաշնորհել է»:

Իսկ գյուղապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում մի շարք խախտումներ են ի հայտ եկել: Թվարկում է.

«Ներկայացրել ենք աշխատացուցակը, ուռճացված հաստիքացուցակ ունենք, 50-անց կինը գրանցված է եղել որպես օժանդակ բանվոր: Ունեցել է ընտանեկան սեփական բիզնես, ինքը և իր կինն ու երկու դուստրերը գրանցված են եղել համայնքապետարանում: 3 միավոր տեխնիկայի ընթացքում 1 տարում գնվել է մոտ 6 տոննա 300 լիտր դիզվառելիք, ծախսերն ու աշխատանքները չի համապատասխանում թղթի վրա գրվածին: Ուսումնասիրությունները կատարել ենք, և մարդիկ, ովքեր կապ չունեն գյուղի հետ, եկել են, ընտրությանը մասնակցել են ու գնացել»,- ասաց նա:

Վերջին հանգամանքը շատերն էին նշում, ովքեր վստահ են, որ ընտրություններին Ռաֆիկ Անդրեասյանի հաղթանակը պայմանավորված էր այն հանգամանքով, որ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն բնակվել այս գյուղում, եկել ու քվեարկել են նրա օգտին:

«Գրանցված են գյուղում, բայց չենք տեսել, ճանաչել»,- վերահաստատեց նրանցից մեկը:

Գյուղում կատարված ապօրինությունները բացահայտելու նպատակով կառավարությունը ուսումնասիրություններ էր սկսել, սակայն ռեսուրսների պակասի պատճառով դադարեցրել էր: Այսօր գյուղացիները պահանջել են, որ Պետական վերահսկողական ծառայությունը վերսկսի դրանք, այլապես կմեղադրեն վերջինիս կողմնակալ վերաբերմունք դրսևորելու մեջ: Նրանք հանդիպում էին ակնկալում ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ:

«Դավիթ Սանասարյանը թող իջնի, որովհետև Դավիթ Սանասարյանն է պատասխանում Ռաֆիկ Անդրեասյանին, որովհետև իր մանկության ընկերն է»,- հայտարարել է ուրցաձորցիներից մեկը:

Ավելի ուշ գյուղացիներին ընդունել է կառավարության ներկայացուցիչը, բայց որոշել է նրանց հետ զրուցել առանց լրատվամիջոցների ներկայության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP