Հայատյացությունը վրացական մամուլում. մեկնաբանում է մեդիափորձագետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Հայատյացությունը վրացական մամուլում. մեկնաբանում է մեդիափորձագետը

18:35 25.02.2019

Վրասատանի հայալեզու «Ալիք Մեդիա» լրատվական կայքը հերթական անգամ անդրադարձել է վրացական մամուլում տեղ գտած հայատյացության դեպքին: Նույնությամբ ներկայացնում ենք մամուլի հրապարակումը.

«Վերջին շրջանում վրացական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ ու խեղաթյուրված նորություններ, որոնք պարունակում են հայատյացության դրսևորումներ, կամ սադրիչ բնույթ են կրում: «Ալիք Մեդիան» առաջիկայում կանդրադառնա նման հոդվածներին, կհրապարակի տարբեր փորձագետների կարծիքներ:

Հերթական կեղծ նորության տարածման մասին զրուցել ենք «Մեդիա զարգացման հիմնադրամի» մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Սոփո Գելավայի հետ: Խոսքը վերաբերում է timenews.ge  լրատվամիջոցին, որը հրապարակել է անցյալ տարեվերջին (դեկտեմբերին) Սամցխե-Ջավախքի Փոկա գյուղի բնակիչների վրեժխնդրության մասին հոդված՝ խեղաթյուրված մանրամասներով:

Բացի այն, որ հոդվածը հրապարակվել է դեպքից մի քանի ամիս անց, ըստ Գելավայի, վերնագիրը ագրեսիա է պարունակում. «Շատ վատ տեղեկություն, որ տարածվել է քիչ առաջ. սա արդեն չափից դուրս է՝ արիացած հայերն այրել են հայր Նիկոլոզի տունը»: Այս տոողերը տեղ են գտել «Մեդիա Ալիքի» ներկայացված հոդվածի գլխագրում:

«Սա ապատեղեկատվության տարածման առաջին ալիքը չէ: Այն ժամանակ դեռ բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին, որ քահանայի տունն այրելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինքը հայր Նիկոլոզը հայտարարություն էր արել այս մասին: Օրեր առաջ հրապարակված հոդվածը վտանգ պարունակող վերնագիր ուներ: Նման վերնագրերը մանիպուլյացիա են անում: Հեղինակները փորձում են խաղալ մեր զգացմունքների հետ և դրանով դիտումներ, կիսումներ ու վարկանիշ ստանալ»։

Գելավայի խոսքերով` Վրաստանում վերջին շրջանում զարգացած ծայրահեղ ազգայնականության ֆոնին նման հոդվածները շատ վտանգավոր են:

Խոսելով խնդրի լուծման մասին՝ Գելավան ասում է. «Հարկավոր է աշխատել ավելի մեծ լսարանի հետ, որպեսզի համացանցում տեղեկությունը տեսնելիս նրանց մոտ հարցեր առաջանան, ստուգեն մինչև տվյալ նյութով կիսվելը, այսինքն, չդառնան կեղծ տեղեկություն տարածողներ»:

«Մեր հիմնական գործունեությունը կապված է մեդիա տարածքում նման տեղեկության դեմ պայքարի հետ, աշխատում ենք տարբեր կազմակերպությունների, «էթիկայի քարտիա» ՀԿ-ի հետ: Ի վերջո, եթե ուշադրություն չդարձնենք զգացմունքային տարածքի վրա, դա ավելի մեծ խնդրի կվերածվի: Այն էթիկայից զուրկ լուսաբանում է․ անգամ, եթե տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, միայն վերնագիրը ընթերցողի մոտ հարցեր է  առաջացնում՝ ապացուցելով հրապարակման կեղծ լինելը»,- ասում է Գելավան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP