Վրաց-ռուսական հերթական հանդիպումը Պրահայում. Աբաշիձեն Իվանիշվիլիի ուղերձը կփոխանցի Կարասինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Վրաց-ռուսական հերթական հանդիպումը Պրահայում. Աբաշիձեն Իվանիշվիլիի ուղերձը կփոխանցի Կարասինին

23:34 26.02.2019

Պրահայում այսօր կկայանա ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը: Նրա հայտարարությամբ՝ զրույցի հիմնական թեման կառնչվի առևտրատնտեսական հարաբերություններին:

«Մենք կքննարկենք առևտրատնտեսական խնդիրներ, տրանսպորտային կապի թեմաներ, որոշ հումանիտար հարցեր, ինչպես նաև«Մաքսային վարչարարության և մոնիթորինգի մասին» 2011-ին կազմված վրաց-ռուսական համաձայնագիրը»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն:

Մինչ այդ Թբիլիսիում կայացել է Իվանիշվիլի-Աբաշիձե հանդիպումը: Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը Աբաշիձեի միջոցով ուղերձ է հղել Կարասինին: Բովանդակությունը չի հրապարակվում:

«Ես հանդիպում եմ բոլորի հետ, նա կուսակցության առաջնորդն է, ես շատ երկար ու լավ հարաբերություններ ունեմ պարոն Բիձինայի հետ, մենք խոսում ենք շատ կարևոր հարցերի մասին, և ես կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը պետք է լիարժեք տեղեկացված լինի: Իվանիշվիլիի հետ իմ հանդիպումը կարևոր էր»,- ասել է Աբաշիձեն:

Իվանիշվիլի-Աբաշիձե հանդիպման առնչությամբ լրագրողները վարչապետ Բախտաձեից հետաքրքրվել են, թե վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեի հանդիպումը Իվանիշվիլիի հետ չի նշանակում արդյո՞ք  նրա կողմից երկրի ոչ ֆորմալ կառավարում: Բախտաձեն վստահեցրել է, որ այդտեղ ենթատեքստ չի տեսնում, քանի որ հանդիպումը կայացել է իշխող կուսակցության ղեկավարի հետ:

Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների՝ Աբաշիձե-Կարասին ձևաչափի վերանայման հնարավորության մասին հարցին:

«Արդեն մի քանի տարի է՝ Աբաշիձե-Կարասին ֆորմատը գոյություն ունի: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչու է ձևավորվել այդ ձևաչափը: Այն հիմնականում տնտեսական և հումանիտար բնույթ էր կրում` առկա այլ հիմնարար հիմնախնդիրների հետ: Մենք չունենք  և չենք կարող դիվանագիտական ​​հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի դեռ բռնազավթված են  մեր տարածքները: Դա սկզբունքային հարց է»,- ասել է Բախտաձեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP