16:22 26.02.2019
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ, ելնելով այն հանգամանքից, որ խմբակցությունը մեծ է, աշխատանքային խումբ է ստեղծվել աշխատանքներն իրականացնելու համար:
«Տարբեր առաջարկներ եղան: Աշխատանքային խումբը կհավաքի առաջարկները և կորոշենք: Գուցե որևէ հայտարարության տեքստ լինի: Էս պահին էդ աշխատանքային խումբն ամեն ինչ կմշակի, կներկայացնի»,- ասել է Հակոբ Սիմիդյանը:
Հարցին՝ մարդ բերելու հրահանգ չկա՞, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն այսպես է արձագանքել.
«Դուք մտածում եք՝ մեր ֆրակցիայում տենց բա՞ն ենք քննարկել, ժողովո՛ւրդ: Չէ, իհարկե: Իրազեկման մասին, իհարկե, հնարավորինս պետք է իրազեկել: Հարցը քննարկվել է, բայց ոչ ավելի»:
Լրագրողների այն հիշեցմանը, թե ՔՊ-ի նախորդ երթը փոքրաթիվ է եղել, հնարավո՞ր է, որ մտավախություններ լինեն մասնակցող մարդկանց քանակի մասով, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ իրենք մտավախություն չունեն:
Հակոբ Սիմիդյանը նաև ասել է, որ Երևանի քաղաքապետարանն իրազեկված է՝ երթը սկսվելու է ժամը 18.30-ից, Ազատության հրապարակից:
14:27 09.06.2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառումԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...
14:21 09.06.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...
14:14 09.06.2025
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...
14:09 09.06.2025
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշներըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...
14:04 09.06.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...