17:39 26.02.2019
«Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա մեր դատական համակարգն ի վիճակի է լուծել խնդիրները և արդարացնել հասարակության սպասելիքները»,- կարծում է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ով ներկա էր Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների 20-ամյակի առիթով անցկացված քննարկմանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, որոնք սպասում են լուծման:
«Սկսած օրենսդրական կարգավորումներից, ավարտած դատավորների համար սոցիալական երաշխիքներով, դատական իշխանությունում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, վերացմամբ․ սրանք համապարփակ գործողությունների շարք կարելի է համարել, որոնց արդյունքում կարելի է հասնել հասարակության սպասած արդարադատությանը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ երիտասարդ պետությունում խնդիրներ կան նաև դատական համակարգում, ինչպես իշխանության բոլոր օղակներում, հետևաբար, պետք է լուծել դրանք և առաջ գնալ: Դրանցից մեկն էլ, համաձայն է, որ աշխատավարձերի բարձրացումն է, որը թույլ կտա դատավորին ավելի զգոն լինել իր աշխատանքը պահպանելու հարցում:
«Իմ կարծիքով, աշխատավարձերի բարձրացումը կարևոր նշանակություն կարող է ունենալ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցում: Եթե պետության կողմից վարձատրվող պաշտոնատար անձանց աշխատավարձերի հետ համեմատենք, դատավորները շատ շահեկան դիրքերում կլինեն՝ համեմատ մյուս պետական ապարատի աշխատակիցների: Բայց աշխատավարձի բարձրացումն ինչո՞ւ տեղ կունենա այդ հարցում, որովհետև եթե դու ստանում ես շատ աշխատավարձ, չես ուզենա նման աշխատավարձը կորցնելը: Եթե խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի մասին, որևէ մեկը չի ուզում գնալ հանցագործության, բայց կան նպաստող հանգամանքներ, որոնցից մեկն էլ սոցիալական կարիքներն են: Ես որևէ կերպ չեմ կարող արդարացնել փորձերը, նույնիսկ մտքերը, բայց ապրելով ՀՀ-ում՝ չեմ կարող բացառել, որ կարող են լինել նաև այդպիսի դեպքեր»,- ասաց Վազգեն Ռշտունին:
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...