17:10 26.02.2019
Վերաքննիչ դատարաններն իրենց 20-ամյակի կապակցությամբ այսօր բաց դռների օր են անցկացրել, տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, դատավորները պատասխանել են նրանց հետաքրքրող հարցերին ու արձագանքել մտահոգություններին: Սա եղել է Վերաքննիչ քրեական ու քաղաքացիական դատարանների գաղափարը: Այս մասին պատմեց քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը:
«Հետաքրքիր ժամեր ունեցանք, 10։00-13:00-ն բաց էին դռները, բավական մեծ էր ուսանողների և դպրոցականների մասնակցությունը, հետաքրքիր անցավ, կարող ենք համարել, որ որոշ անպատասխան հարցեր ստացան պատասխանները: Ազատ էին դպրոցականները, և ուրախ եմ, նույնիսկ հագան պատմուճանները, նստեցին դատավորի աթոռին, նկարվեցին, մուրճը շատ վստահ էին բռնում, առողջ մթնոլորտ էր»,- պատմեց նա:
Քաղաքացիներին մտահոգող հարցերը, ըստ դատավորի, ամենատարբեր բնույթի էին։ «Դատական նիստ ունեինք, հարցեր բարձրացրին, մի շարք անձինք հարցնում էին՝ ինչպե՞ս է որոշվում ալիմենտի չափը, խոսեցինք, թե ինչ գործոններ ենք հաշվի առնում, հարցնում էին՝ որո՞նք են ձեր դժվարությունները, հե՞շտ է արդյոք դատավոր աշխատել… Պարզ հարցերից մինչև դատական իրավական հարցեր»:
Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը խնդիրներ ունի, բայց վստահեցրեց, որ տարիների ընթացքում բավական աշխատանք կատարել են:
«2018թ-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդամակցեց եվրոպական դատարաններում գործող ցանցին, մենք հետաքրքիր կարգավիճակում հայտնվեցինք, տեղյակ դարձանք որոշումների մասին, որոնք կարևորում է Եվրոպական դատարանը»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է արդարադատության հանդեպ վստահությանը, ապա նա նշեց, որ այս հարցում պետք է քայլեր կատարեն, որով հստակ ուղերձ կհղեն հասարակությանը դատական ակտերի կայացման մեջ անկողմնակալություն դրսևորելու վերաբերյալ:
«Մեր նպատակն է իրավունքի գերակայության հիման վրա արդարադատություն իրականացնել, և իրավական որոշակիությունը դրա բաղկացուցիչ մասն է: Այդ հիմքով իրականացվող արդարադատության պակասն է, որ կա հասարակությունում, որովհետև մեր խնդիրն է ոչ թե կոնկրետ անհատական գործով իրականացնելը, այլև հասարակությունում արդարադատության ընկալումը»,- ասաց նա:
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...