22:34 26.02.2019
Ինչպես են պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում:
Այս մասին սոցոլոգիական հետազոտություն է կատարել INTERNATIONAL ALERT միջազգային կազմակերպությունը: Ուսումնասիրության արդյունքում կազմվել է զեկույց, որի շուրջ այսօր քննարկում է տեղի ունեցել Շիրակի պետական համալսարանում: Որոնք են խաղաղության ընկալումները 3 երկրներում և արդյոք դրանք համընկնում են, զեկույցի համահեղինակները նշել են, որ երեք հասարակություններին միավորում են հակամարտության տարբեր ասպեկտներին վերաբերող մի շարք ընդհանրություններ և տարբերություններ:
Ոչ թե խաղաղություն ու պատերազմ, այլ պատերազմի այլընտրանքների փնտրտուք և խաղաղ կարգավորման պատրաստակամության բացահայտում, որը հակամարտող կողմերն ունեն: Միջազգային կազմակերպության ուսումնասիրություններն այս ուղղությամբ են եղել: Հետազոտությունները Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում կատարվել են 2016-ի ապրիլյան պատերազմից հետո:
Ըստ զեկույցի՝ այդ ժամանակ կրած կորուստներից հետո հակամարտության 2 կողմերում խնդրի խաղաղ կարգավորման ցանկությունն ավելի ակնհայտ է եղել: Միայն թե խաղաղության ընկալումները հայկական երկու պետություններում ու Ադրբեջանում տարբեր են:
«Ունենք երկու մոտեցում՝ «Ոչ մի թիզ հող» և «Ղարաբաղը մերն է»: «Ոչ մի թիզ հող»՝ մեր կողմից և «Ղարաբաղը մերն է»՝ ադրբեջանական կողմից: Բայց պետք է մտածենք՝ ինչ կա դրա հետևում: Երբ խոսում ենք փոխզիջումներից, միշտ ասում ենք, որ պետք է գնանք փոխզիջումների, բայց որն է այդ փոխզիջումը և փոխզիջում միշտ պատկերացնում ենք հողը: Մենք ասում ենք կգնանք փոխզիջման, հող չենք տա, բայց խաղաղություն ենք ուզում: Իսկ որն է խաղաղությունը ադրբեջանցու համար: Մինչև այդ խաղաղությունը նույնը չլինի երեք կետում էլ՝ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, մենք չենք հասկանա, թե ինչ ենք ուզում: Պարզվում է՝ Ադրբեջանի համար Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը արդարությունն է, իսկ իրենց համար արդարությունը հողեր վերցնելն է: Նորից գալիս ենք նույն կետին »,- ասել է լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը:
Ադրբեջանում պետական մակարդակով թշնամանք է հրահրվում: Սա բանախոսները նշեցին: Ու սա դժվարացնում է հասարակությունների միջև երկխոսությունը: Երկխոսություններն ու բանակցությունները միայն դիվանագիտական հարթակում են, որոնց մասին երկու երկրներում էլ հասարակությունները ամեն ինչ չէ, որ իմանում են: Սա ամրագրել են զեկույցում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու երկրներում էլ նրանք, ովքեր կոնֆլիկտի մաս են կազմել, ավելի շատ են շահագրգռված խնդրի խաղաղ կարգավորմամբ: Խոսքը փախստականների մասին է: Զեկույցի հեղինակները եզրակացություններ են կազմել, որոնք նաև խորհուրդներ են պարունակում: Դրանք ներկայացնելու են հակամարտող, ինչպես նաև միջնորդ կողմերին:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...