«Կստուգեն, կտեսնենք, չեմ կարծում թե ինչ-որ բան գտնելու են». Գյումրու շախմատի մարզադպրոցի տնօրենը՝ յուրացումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

«Կստուգեն, կտեսնենք, չեմ կարծում թե ինչ-որ բան գտնելու են». Գյումրու շախմատի մարզադպրոցի տնօրենը՝ յուրացումների մասին

23:03 27.02.2019

Երեկ իրավապահ մարմինները հաղորդագրություն էին տարածել, որը վերաբերում էր Գյումրու շախմատի մարզադպրոցում ենթադրյալ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը: Ըստ այդ հաղորդագրության` իրավապահները պարզել են, որ Գյումրու շախմատի դպրոցի տնօրենը,  չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում Շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8.000.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է տվել Շախմատի մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը:  Նա իրեն վերագրվող ենթադրյալ չարաշահումների կասկածանքն անհասկանալի է որակել և նշել է, որ յուրացման չափի մասին տեղեկացել է վերոնշյալ հաղորդագրությունից: Ըստ Հասմիկ Խալիկյանի՝ 4 աշխատակիցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր հիմա էլ աշխատում են մարզադպրոցում, իսկ նրանք, որոնք աշխատանքից ազատվել են, աշխատավարձ չեն ստացել:

«Մեկը նրանցից, ում անունը շոշափվում է, Ռուսաստանում է հիմա բնակվում: Փաստաթղթերում ամեն ինչ երևում է, դժվար չէ պարզել, թե ինչքան է աշխատել, մյուսը երևի 2014 թվականն էր, որ ազատվեց աշխատանքից, ևս մեկը անցած ամռանն է ազատվել աշխատանքից ու այլ վայրում աշխատանքի անցել: Իսկ չորրորդը բանվոր է, որը դեռ խորհրդային տարիներին է այս մարզադպրոցում աշխատել: Չգիտեմ, այս ամենն ինձ համար անհասկանալի է: 6-րդ վարչությունը մարզադպրոց փետրվարի 6-ին է մտել: Այստեղ էլ կարելի էր հարցեր բարձրացնել, որովհետև փաստաթղթեր չունեին, ես էլ անակնկալի էի եկել: Որպեսզի ավելորդ կասկածներ չառաջանային, բոլոր փաստաթղթերը տվել եմ իրենց, ստուգում են:  Ընդհանրապես, այս գործընթացի իմաստը չեմ հասկանում»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի շախմատի մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը:

Մարզադպրոցի տնօրենը, ինչպես նաև մարզիչները,  բացատրագրեր են տվել և այսքանով առայժ նրանց նկատմամբ քննչական գործողությունները սահմանափակվել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

11:10 23.07.2025

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

BACK_TO_TOP