11:45 28.02.2019
ԱԺ-ում քննարկում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը փոխարինելով 1.5 օրով:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին` նշելով, որ այդ նախագծի ընդունման արդյունքում նախագծից կօգտվեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք: Այլ կերպ ասած, ինչքան ծանր հանցագործություն է անձը կատարել, այդքան քիչ է ազատազրկման վայրում մնալու:
«Կլինեն բազմաթիվ դեպքեր, երբ ուղղակի ստիպված կլինենք վնասի հատուցում տալ, որովհետև կստացվի, որ մարդ ավելի շատ է նստել, քան պատիժն է սահմանված: Օրինակ, 5 տարի նախնական կալանքի տակ է եղել անձը, այնուհետև իրեն դատապարտել են պայմանական 7 տարի ազատազրկման: Եթե հաշվարկենք 1.5-ով, ստացվում է 7․5 տարի, այսինքն` մարդը կես տարի ավել է նստել, ու ըստ միջազգային պայմանագրերի, ըստ մեր Սահմանադրության ու օրենսդրության՝ պետք է փոխհատուցենք նրան»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Էդմոն Մարուքյանն ի պատասխան հիշեցրեց, որ նախագիծն ապագայի վրա չի տարածվելու:
«Պատճառները վերացնելու իմաստով հենց դա ենք հիմք ընդունել, հիմա պատճառները վերացվում են, և ապագայում չի լինելու նման խնդիրր: Հիմա անդրադառնում ենք անցյալին, իսկ անցյալի պատճառները չենք կարող վերացնել: Կարող ենք վերացնել հետևանքները, որ մարդկանց իրավունքները խախտված են եղել, և վերականգնում ենք»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը մեկ այլ վտանգ նկատեց օրենքի նախագծում:
«Թեթև ու միջին ծանրության հանցագործության դեպքում որպես խափանման միջոց կալանք չի ընտրվում: Կալանք ընտրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Հետևաբար, օրինագծից կօգտվեն ծանր հանցանք՝ սպանություն, բռնաբարություն և այլ նման հանցանքներ կատարած անձինք և չեն օգտվի թեթև ու միջին ծանրության հանցանք կատարած անձինք: Այս տրամաբանությունը ինչքանո՞վ է ընդունելի»,- հարցրեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...