16:25 28.02.2019
Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները Նորվեգիայում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած: Սիմոն Թումանյանը գրավել է առաջին, իսկ Հայկ Մանուկյանը՝ չորրորդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել են 11 երկրի 100-ից ավելի շախմատիստներ տարբեր տարիքային խմբերում: Իսկ հրավերը Նորվեգիայի Կրագերո քաղաքից էր, որն անցած տարի դարձավ Գյումրիի քույր քաղաքը: Միջազգային մրցաշարին գյումրեցի պատանիներին հրավիրելու նախաձեռնությունը եղել է Կրագերոյի քաղաքապետինը:
Նորվեգիայից վերադառնալուց հետո առաջին բանը, որ շախմատի մարզադպրոցի սաներն ու մարզիչներն անում են, միջազգային մրցաշարում անցկացրած պարտիաների վերլուծությունն է: Վերլուծում են այն պարտիաները, որտեղ գյումրեցի պատանիները պարտվել են կամ ոչ ոքի խաղացել: 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն. սրանք միջազգային մրցաշարում Հայկ Մանուկյանի արդյունքներն են, հանրագումարում նրա համար ապահովել են 4-րդ հորիզոնականը: Ինքն իրեն քննադատում է ու նշում, որ արդյունքներն ավելի բարձր կարող էին լինել, խանգարել է առաջին անգամ միջազգային մրցաշարին մասնակցելու լարվածությունը:
Իսկ Սիմոն Թումանյանին չի խանգարել ո՛չ լարվածությունը, ո՛չ էլ տարիքով իրենից մեծ մրցակիցները: 9 պարտիայից 7 ու կես միավոր է վաստակել ու առաջին տեղն է գրավել: Գյումրեցի պատանիները Նորվեգիայում խաղացել են նաև իրար դեմ: Վերադարձից հետո բացում են գաղտնիքը՝ այդ պարտիայում պայմանավորվել էին միավորները հավասար բաժանել:
«Որպես ընկեր՝ Հայկի հետ ոչ ոքի եմ խաղացել: Մեծ էր հոգեբանական տարբերությունը, մանավանդ առաջին տուրում, երբ խաղում էի այլ երկրների ներկայացուցիչների դեմ: Լարվածություն կար, հաղթահարեցի: Բացի Հայկից, մյուս մասնակիցների հետ լուրջ խաղում էի, որպեսզի հասնեի հաջողությունների, և ստացվեց»,- SHANTNEWS–ին ասել է միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր Սիմոն Թումանյանը:
Իսկ գյումրեցի աղջիկները գրոսմայստերների մրցաշարում են խաղացել: Դրա համար էլ մրցաշարային տեղ զբաղեցնելը նրանց համար դժվար է եղել: Մասնակիցներից Անահիտ Մկրտչյանի մրցակիցները հիմնականում տղաներ են եղել, իսկ շախմատում, ապացուցված է, որ տղաներն ավելի ուժեղ են: Բայց աղջիկներն էլ Նորվեգիայից ձեռքբերումներով են վերադարձել՝ բարելավել են իրենց անձնական վարկանիշային միավորները, ինչը շախմատիստի համար պակաս կարևոր չէ:
Առաջիկայում Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները մասնակցելու են Շիրակի մարզի առաջնության եզրափակչին, ապա նաև Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին, որի արդյունքներով էլ պայմանավորված է, թե ովքեր կներկայացնեն Հայաստանը Շախմատի եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում:
11:23 23.07.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:53 23.07.2025
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌուսաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...