Գյումրիում տեղադրված Սումգայիթյան զոհերի հիշատակի խաչքարը երկրաշարժից կոտրվել էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Գյումրիում տեղադրված Սումգայիթյան զոհերի հիշատակի խաչքարը երկրաշարժից կոտրվել էր

23:28 28.02.2019

Սումգայիթի ոճրագործությանը զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակն այսօր հարգել են Գյումրիում, ծաղիկներ են խոնարհել Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգում տեղադրված խաչքարին: Ծաղկեդրմանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները: Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված խաչքարի հեղինակը վաստակավոր քանդակագործ Զավեն Կոշտոյանն է։

«Հայրս պատմում էր,որ երկրաշարժի ժամանակ հուշարձան-խաչքարը  շրջվել ու կոտրվել էր, բաժանվել բազմաթիվ մասերի: Հետո հայրս  նորից վերականգնեց խաչքարը, իսկ պահպանված ամենամեծ կտորը, որպես հիշողություն, որոշեցին տեղադրել խաչքարի  մոտ»,- SHANTNEWS․am-ին պատմել է քանդակագործի դուստրը ՝ Մերի Մելիքյանը:
Իսկ Զավեն կոշտոյանի ընկերն էլ հիշում է, որ խաչքարը պատահական չէր կոտրվել, դա տվյալ ժամանակների քաղաքական պատվեր է եղել:
«Որքան հիշում եմ, այս օրերին լուր տարածվեց, որ հուշարձանը դիտավորյալ ու թաքուն էին կոտրել, դա վերևների կարգադրությունն է եղել, հետո նորից Զավենը վերականգնեց ու ողբերգական դեպքերի մեկամյա տարելիցի օրը տեղադրեցինք»,- փոխանցել է Հակոբ Հարությունյանը:

Կոտրված հուշարձանից  մի մասնիկ պահպանվում է և տեղադրված է վերականգնվածի կողքին։ Հայ ազգի դեմ Ադրբեջանի իշխանությունների և ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում իրականացրած հանցավոր այս գործողությունները որակվեց որպես նախապես ծրագրված   եղեռնագործություն, դա են վկայել ադրբեջանցի ոստիկանների մոտ հայտնաբերված հայ ընտանիքների անուններով ցուցակները։

Սումգայիթյան ոճրագործությունը, սակայն, միջազգային հանրությունը որպես ցեղասպանություն չի ճանաչել, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը, ԱՄՆ Սենատն ու Արգենտինայի խորհրդարանը։ Սումգայիթյան դեպքերի պատճառով հազարավոր հայ ընտանիքներ  դարձան փախստական, նրանցից շատերը առանց ունեցվածքի մի կերպ հասել էին Հայաստան, Շիրակի մարզում առ այսօր ապրում են Սումգայիթյան ողբերգությունից փրկված մարդիկ։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

BACK_TO_TOP