23:10 28.02.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ի գիշերը` ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել: Հայտնել են, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարի թաղի 39-ամյա մի բնակիչ: Հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է բուժհաստատություն:
Պարզվել է, որ քաղաքացուն դանակահարել են: Պարզվել է նաև դեպքի վայրը, որի զննությամբ վերցվել է հանցագործության գործիքը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ձեռնարկվել են միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքներն ու դանակահարողի ինքնությունը պարզելու ու նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի ուշ Էրեբունու քրեական հետախույզները ստացել են անհրաժեշտ օպերատիվ տեղեկությունները. քաղաքացուն դանակահարողը 31-ամյա Հովհաննես Օողոսյանն է եղել: Բացատրական աշխատանքի արդյունքում Պողոսյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ինքնախոստովանական բացատրություն տվել: Նշանակվել են փորձաքննություններ, քննությունը շարունակվում է:
15:45 01.07.2025
Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներՀուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: «VAZ» և «Opel Astra» […] ...
15:37 01.07.2025
Թրամփը DOGE-ին առաջարկել է ստուգել ՄասկինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում առաջարկել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) հետաքննություն սկսի գործարար Իլոն Մասկի նկատմամբ, որը նախկինում ղեկավարում էր այդ դեպարտամենտը։ «Առանց հրթիռներ, արբանյակներ արձակելու կամ էլեկտրական մեքենաներ արտադրելու, մեր երկիրը կխնայի մի ամբողջ կարողություն։ Գուցե DOGE-ը պետք է լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է նա։ Էլեկտրական […] ...
15:30 01.07.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ, 10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:22 01.07.2025
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...