Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանից գաղտնի հանձնել են Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանից գաղտնի հանձնել են Ադրբեջանին

00:38 01.03.2019

Թալիշ հայտնի քաղաքական գործիչ, թալիշական սփյուռքի առաջնորդներից մեկը համարվող Ֆահրադդին Աբոսզոդան, որը տարիներ շարունակ հետապնդվում է Ադրբեջանի կողմից՝ ազգային հողի վրա կոչեր հնչեցնելու համար, անհետացել է ՌԴ Լյուբերեցկի քաղաքային դատարանի ժամանակավոր պահման վայրից:

Փետրվարի 28-ի ուշ երեկոյան՝ 22-ի սահմաններում, նրան դուրս են տարել խցից՝ թույլ չտալով, որ վերցնի անձնական իրեր կամ հագուստ, նստեցրել են մեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

ՌԴ դատախազությունը կամ Լյուբերեցկի քաղաքային դատարանը որևէ պաշտոնական տեղեկություն չեն հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ: Ավելի ուշ SHANTNEWS.am-ին սեփական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ֆահրադդին Աբոսզոդային տեղափոխել են Ադրբեջան՝ առանց ռուսական կողմի պաշտոնական թույլտվության: Այս պահին Աբոսզոդան արդեն Ադրբեջանի մայրաքաղաքի շրջանային դատարանի ժամանակավոր պահման վայրում է:

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսից Աբոսզոդայի նկատմամբ Ադրբեջանում հարուցվել է հերթական քրեական գործը, այս անգամ ահաբեկչության մեղադրանքով և հայտարարվել է միջազգային հետախուզում: 2018թ. հոկտեմբերի 3-ին Մոսկվայի դատարանը, քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ, որոշում էր կայացրել նրան կալանավորել 5 ամսով, սակայն չարտահանձնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP