16:54 01.03.2019
Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում օրը նշվում է 1994-ից, երբ ՀՀ-ն դարձավ Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ: Այսօր Հանրապետության բոլոր մարզերում փրկարարական ուսումնավարժանքներ են անցկացվում, որոնց միջոցով քաղպաշտպանության տեսական գիտելիքները կիրառում են գործնականում: Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցում ուսումնավարժանքի սցենարով աշակերտները տարհանվել ու պատսպարվել են պայմանական օդային հարձակումներից:
Պայմանական սցենարով հնչում է ընդհատվող զանգը, որն օդային տագնապի ազդանշան է: Այսինքն`սա նշանակում է, որ դպրոցում սովորող բոլոր աշակերտներն ու ուսուցչական հանրույթը պետք է տարածքը լքեն ու ոչ թե դրսում, այլ հենց շենքի ներսում ապաստան գտնեն:
Աշակերտներն ու մանկավարժները հաշված րոպեների ընթացքում տարհանվում են նկուղ: Հենց այս տարածքն է դպրոցի համար ապաստարան ծառայում: Ուսումնավարժանքի ընթացքում ստուգվում է ոչ միայն աշակերտների արագ կողմնորոշվելու ունակությունը, այլև ապաստարանի հնարավորությունները: Նախկինում բոլոր շենքերն են ունեցել ապաստարաններ: Հիմա դրանց մեծ մասը չի օգտագործվում:
«Ոչ բոլոր դպրոցներն ունեն, դրանք բացակայում են հատկապես գյուղական դպրոցներում: Ըստ ամրագրման պլանի`այս դեպքում պատսպարումը կատարվում է հարակից տների նկուղներում: Իսկական ապաստարանները, որոնք նախկինից են մնացել, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն: Օդափոխման և մաքրման համակարգ ունեցող ապաստարաններ շատ քիչ են մնացել»,- Shantnews-ին ասել է Շիրակի փրկարարական վարչության ՃԿԿ պետ Մարտին Մկոյանը:
Տարհանումից հետո, ըստ սցենարի, տուժածներ էլ կային, նրանց առաջին բուժօգնություն ցուցաբերվեց: Ապաստարաններում նաև բուժքույրերի ներկայությունն է պարտադիր՝ համապատասխան դեղորայքով:
Տարհանման այս սցենարը Գյումրիի դպրոցում ուսումնական է, իսկ սահմանամերձ գյուղերում` առօրյա: Շիրակի մարզը սեյսմիկ առումով ակտիվ գոտի է, այդ իսկ պատճառով երկրաշարժից պաշտպանվելու կանոնների իմացությունը պարտադիր է: Ի՞նչ անել երկրաշարժի դեպքում. այս վարքականոնները դպրոցներում սովորեցնում են, իսկ ամենակարևորը շինարարական նորմերի ապահովումն է, որոնք պարտադիր ու անխախտ դարձան 88-ից հետո: Շիրակի մարզի բնակչությունն առավել ծանոթ է երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոններին: Սա տեսածի ու վերապրածի հետևանք է, որն այսօր արդեն որպես գործնական գիտելիք փոխանցվում է երեխաներին:
11:23 23.07.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:53 23.07.2025
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌուսաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...