15:15 02.03.2019
Թալիշական ազգային շարժումը հայտարարությամբ է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Ֆահրադդին Աբոսզոդայի ճակատագրի հետ կապված:
«2019թ. փետրվարի 27-ին քննչական մեկուսարանից «անհետացել է» թալիշ հանրային-քաղաքական գործիչ, լրագրող ու գիտնական Ֆահրադդին Աբոսզոդան: Մարտի 1-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատեց, որ Ֆահրադդին Աբոսզոդան տեղափոխվել է Բաքու:
Աբոսզոդայի կալանքի ժամկետը լրանում էր մարտի 6-ին: Փետրվարի 28-ին Լյուբերեցկի քաղաքային դատարանում պետք է կայանային լսումներ՝ Աբոսզոդայի ներկայացրած երկու հայտերով՝ ՌԴ տարածքում նրան ժամանակավոր ապաստան տրամադրելուց հրաժարվելու և նրան փախստականի կարգավիճակի տրամադրումը մերժելու գործերով: Երկու նիստերն էլ հետաձգվել էին համապատասխանաբար մինչև մարտի 13-ը և մարտի 18-ը, պատճառը Աբոսզոդայի անհետացումն էր:
Ըստ ամենայնի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները, ռուսական ուժային կառույցների աջակցությամբ, ռուսական քրեակատարողական հիմնարկից առևանգել են թալիշ քաղաքական գործչին: Սա ռուսական և ադրբեջանական կողմերի պաշտոնատար անձանց ապօրինության և հանցավոր համաձայնության խայտառակ դեպք է:
Ֆահրադդին Աբոսզոդան իր ողջ քաղաքական և լրագրողական կարիերայի ընթացքում, անգամ ապօրինի կալանավորումից հետո, պահպանել է պրոռուսական կողմնորոշումը, անգամ ռուսական արտաքին քաղաքականության ամենաբարդ ճգնաժամային տարիներին պահպանել Ռուսաստանի շահերը: Նա իրեն համարում էր ոչ միայն թալիշ քաղաքական գործիչ և լրագրող, այլև ռուս:
Մեզ հայտնի է, որ ռուսական իշխանությունները, մինչև իսկ առաջին դեմքերը, տեղյակ էին Աբոսզոդայի ձերբակալման և նրա հետապնդումների մասին: Նրա արտահանձնումը կարող էր տեղի ունենալ միայն Ռուսաստանի իշխանությունների լիարժեք հավանությանն արժանացած լինելու կամ նրանց աջակցության պարագայում: Սա իր հերթին հավասարության նշան է դնում Բաքվի հանցավոր ռեժիմի և Բաքվի՝ թալիշ ժողովրդի և թալիշ մտավորականության ոչնչացմանն ուղղված ագրեսիվ քաղաքականությունը «փայփայող» ռուսական իշխանությունների միջև: Ֆահրադդին Աբոսզոդայի արտահանձնումը, ընդ որում՝ առանց ինչ-որ իրավական հիմքերի, դավաճանություն է ոչ միայն Ռուսաստանի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդային, այլև ողջ թալիշ ժողովրդին:
Եթե Ռուսաստանը այս կերպ կատարում է հարևան փոքր, և ինչպես շատերին է թվում, իր հետխորհրդային ազդեցության գոտում գտնվող պետությունների բռնապետների նմանատիպ քմահաճույքները, ապա դա խայտառակություն է թե´ Ռուսաստանի, թե´ իր իշխանությունների համար, որ այդքան ձգտում են Մոսկվան վերադարձնել համաշխարհային գերկայսրությունների շարքը: Գերկայսրության համար բավական չէ ունենալ միջուկային կամ այլ զանգվածային ոչնչացման զենք, որով կարելի է ինչ-որ մեկին ահաբեկել: Գերկայսրությունը պետք է ունենա իր գաղափարներն ու արժեքները: Առնվազն, գերկայսրությունը պետք է ընկերներին «սակարկման առարկա» չդարձնի, ինչպես ասվում է Ռուսաստանում և, մասնավորապես, Կրեմլում, պետք է «յուրայիններին չհանձնի»՝ հանուն մանր քաղաքական ինտրիգների կամ այս կամ այն պաշտոնյաների հետաքրքրությունների:
Ալիևյան ռեժիմին ոչ ձեռնտու քաղաքական գործչի՝ Ռուսաստանի կողմից «հանձնումը», հակառակ ռուս մի շարք անհեռատես քաղաքական գործիչների սպասումների, ոչ միայն խթան չի հանդիսանա երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու առումով, այլև էլ ավելի կուժեղացնի Բաքվի հակառուսական քաղաքականությունը:
Չէ՞ որ հենց Ֆահրադդին Աբոսզոդան էր այն մարդը, ով իր հրապարակումներով կանխում էր ալիևյան ռեժիմի մի շարք հակառուսական քայլեր և բացահայտում այդ ռեժիմի իրական ագրեսիվ նպատակներն այդ երկրում»,- ասված է հայտարարության մեջ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...